Արմավիր-Երևան երթուղին սպաարկող ընկերության պարզաբանումը

Արդեն մի քանի օր է` որոշ լրատվամիջոցներ ակտիվորեն անդրադառնում են այն հարցին, թե ինչու՞ են «Արմավիր-Երևան-Երևան-Արմավիր» երթուղին սպասարկող «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ վարորդները դիմել գործադուլի։ Տարբեր վարկածներ են շրջանառության մեջ դրվում, ընդհուպ մինչև, այսպես կոչված, օրական «պլանների» (իմա՝ չնորմավորված հասույթների) սեփականատիրոջ կողմից բարձրացումը։

Այս ամենը իրականության հետ որևիցե աղերս չունի: Իրականում, խնդիրն այն է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը չի նկատում մեր բողոքները և դիտավորյալ, կազմակերպված անգործություն է ցուցաբերում «Գալակտիկա Տրանս Սերվիս»  կազամակերպության նկատմամբ։Մի շարք լրատվամիջոցներ բավական ժամանակ է, ինչ անդրադառնում են, թե ինչ է կատարվում մեր օրինական հիմունքներով, այն է՝ մրցութային կարգով հաղթած և համապատասխան պայմանագրի հիման վրա շահագործվող  «Արմավիր-Երևան-Երևան-Արմավիր» երթուղում: Իրերի իսկական վիճակն այն է, որ պետական լիազոր մարմինը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը որևիցե ցանկություն  չունի «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ կողմից օրինական հիմունքներով շահագործվող երթուղին ազատելու ապօրինի ուղևորափոխադրողներից։ Այսպես պետական իրավասու մարմնի՝  ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության նման անգործության հետևանքով` վարորդը չի կարողանում նախատեսված և ակնկալվող ուղևորների նվազագույն քանակն ապահովել։ Հետևապես, և´ վարորդը, և´ տնտեսվարողը կրում են ֆինանսական և բարոյահոգեբանական կորուստներ և անհարմարություններ։«Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ն ՀՀ տրանսպորտային ոլորտում բավական լուրջ կազմակերպություն է, օգտվում է տարբեր հայտնի ֆինանսական խորհրդատվական ծառայություններից։ Նրանք, իրենց հերթին, հստակ պլանավորում են կազմակերպության տարեկան հնարավոր և հավանական հասույթն և հնարավոր ու հավանական ծախսերը, տարեկան գործողությունների ծրագիրը և հիմնավոր թվերով ներկայացնում են կազմակերպության գործադիր տնօրենին, ով իրագործում է այդ ծարգիրը: Եվ ուրեմն` այսպիսի ժամանակակից բիզնեսի տրամաբանությամբ շարժվող կազմակերպությունը, ինչպես հուշում է առողջ բանականությունը, չպետք է ունենար որևիցե խնդիր։ Ի հեճուկս սրան` կազմակերպության կողմից «խելացի բիզնեսի» սկզբունքներով առաջնորդվելը, ի թիվս՝ մի շարք այլ բիզնես նորարարությունների, ի չիք է դառնում մի պարզ պատճառով՝ բիզնեսը զրկվում է իր հիմնական իմաստից` շահույթից։ Ու այս ամենը՝ երթուղում երթևեկող անօրինական փոխադրողների ու համապատասխան պաշտոնյաների հետևողական և դիտավորությամբ ցուցաբերվող անգործության հետևանքով: «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am