Արդեն վառվում են գեոքաղաքական մոմերը. շատ նուրբ բան տեղի ունեցավ. ԱՄՆ-ն բաց դաշտ բերեց «Ծռերին»

«Իրատես» թերթը գրում է. «Հայոց մայիսը, կարծես, հանդարտորեն իր տեղը զիջում է ապրիլին. կարեւորագույն գործընթացները սկսել են տեղի ունենալ ապրիլին. ապրիլյան պատերազմ, ապրիլյան խորհրդարանական ընտրություններ, «ապրիլյան» նախագահ` յուր ինաուգուրացիայով, «ապրիլյան» վարչապետ` առանց ինաուգուրացիայի, եւ, իհարկե, ընդդիմության ապրիլյան «իշխանափոխություն»` գերմանական «լրտես», Ռուսաստանում հեղափոխություն իրականացրած Լենին պապի ապրիլյան թեզիսների արդիականացմամբ: Նկատենք` խաղի առնչությամբ արդեն իսկ վառվում են գեոքաղաքական մոմերը եւս: Ո՛չ. դեռ նկատի չունենք պարոն Միլզի` Հայաստանին հրաժեշտից առաջ քայլերի կասկադը. դրա մասին` քիչ ներքեւում: Առաջին հերթին նկատի ունենք ռուսական ռազմական ոստիկանության մուտքը Հայաստան. նախ` Գյումրի, ապա` Երեւան: Չանդրադառնանք «մուտքի» իրավական հիմնավորվածության պակասին եւ այդ առնչությամբ հայոց իշխանությունների քար լռությանը: Դիտարկենք քաղաքական գործոնը:

Այո՛, այն «ապրիլյան» ատաղձ ունի: Որովհետեւ ժամանակը, որն ընտրվեց «ռսի օրհնյալ ոտքի» հերթական մուտքի համար, ինչպես ասացինք, ապրիլյան սպասվող ներքաղաքական զարգացումներին ընդառաջ էր: Իհարկե, կարող ենք նաեւ առավել գլոբալ հայացքով նայել այդ «ոտքին», ընդգծելով տարածաշրջանային` Թուրքիա-Իրան-Ադրբեջան-Վրաստան կապերի-հանդիպումների ակտիվացման, Աֆրինից հետո Մանբիջ, ապա եւ Իրաք` Սինջար, հասնելու թուրքական «սապոգի» ելեւէջումները եւս։ Այնուհանդերձ, պետք է ասել կարեւորը` Ռուսաստանը, այո, վախենում է Հայաստանում «գունավոր հեղափոխության» հնարավորությունից եւ փորձում է կազմ ու պատրաստ լինել, որպեսզի «կայծից», ասենք, «կապույտ մազից», այս անգամ ոչ թե ՊՊԾ գրավող, այլ Ղարաբաղի ներկայացուցչության դեմ հավաքվող մասսայից «մայդան»` ՈՒկրաինա չկերտվի:

Այդ մեկը հաստատ Ռուսաստանը թույլ չի տա: Ո՛չ մի գնով: Քանզի հիբրիդային Բերմուդի մեջ հայտնված` պատժամիջոցներ, դիվանագիտական դեմարշ, Կեմերովո` նորընտիր Պուտինի հրաժարական, Ռուսաստանը Հյուսիսային Կորեա-ԱՄՆ «երկխոսությունից» առաջ, չի կարող այնպիսի կարեւորագույն «կետ» (իրենց խոսքով` «ֆորպոստ») Հայաստանը տանուլ տալ, երբ ամերիկյան անվտանգության նոր հայեցակարգում առաջնահերթ են համարվել հենց Ռուսաստանն ու ռուսական ուղղությունը: Հաջորդիվ խաղին «խառնվում» է միստր Միլզը: Ասել է` նույնքան դանդաղորեն ապրիլին ամերիկա-ռուսական հակամարտությունը տեղափոխվում է նաեւ փոքրիկ Հայաստան: ՈՒ թող հայտնի փորձագետներն այլեւս չպնդեն` մեր կողմերում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համաձայնեցված են գործում` նկատի ունենալով ղարաբաղյան խնդիրը (տե՛ս ղարաբաղյան ներկացուցչության դեմ «տաքացվող» միտինգը): Եվ ուրեմն, միստր Միլզը, որ ցայդ ԱՄՆ «տրանզիտ» էր արել հայ պատգամավորների բավականին ծանրակշիռ էշելոնին, նրանց հետեւից էլ դեպ ԱՄՆ ահավոր ներկայացուցչական այց էր ունեցել Բակո Սահակյանը, այժմ էլ պարոն Միլզը վերցրեց ու ասաց` չենք սատարելու բռնությամբ եւ ոչ թե երկխոսությամբ իշխանափոխության գնացող ուժերին: Շատ նուրբ բան տեղի ունեցավ այդպիսով: Ընդ որում` խնդիրը ոչ այնքան պարոն Միլզի` ԵՄ համաձայնագիր ստորագրած, վարչապետության գնացող Սերժ Սարգսյանին սատարումն էր, որքան այն, որ Նահանգները դեֆակտո բաց դաշտ բերեց նաեւ ապագաղութացման լոզունգով հանդես եկող «Ծռերին», ուժի գործադրումը արդարացնող ուժերին, որից դեպ հաջորդ քայլը` ի վերջո, ինչ ուժեր են կանգնած բռնարարքներ նախընտրող այդ ուժերի հետեւում, լոկ տեխնիկայի հարց կարող է լինել: Ինչի արծարծումն էլ, կարծում ենք, չի ուշանա: Որովհետեւ հայ ժողովուրդն ընտրել է ապրելու՛ ապրիլը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am