ՀՀ-ն Նովգորոդի վեչեն չէ, որ ով բարձր գոռար, նա էլ որոշեր.Շարմազանովը՝Փաշինյանին

«Նախագահի այս 10 տարիները բարեփոխումների եւ պետականաշինության տարիներ են: Մարտահրավերներով ժամանակաշրջան է եղել եւ   գրեթե բոլոր ոլորտներում հասել ենք լուրջ հաջողությունների: Պարոն նախագահին հաջողվել է ունենալ ամուր բանակ եւ անվտանգ հասարակություն: Տարածաշրջանում դարձանք գործող, ոչ թե գործիք: Նախագահի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը կարողացավ լինել ԵԱՏՄ անդամ, որը մեծ հնարավորություն է տնտեսական հզորության համար: Նրա վարած ճկուն քաղաքականության արդյունքում մենք ունենք քաղաքացիական հասարակություն եւ ազատ մամուլ: Գնացեք տեսեք այս 10 տարիների ընթացքում քանի ճանապարհներ ու մշակույթի տներ են կառուցվել»,-   խոսելով Սերժ Սարգսյանի ղեկավարման 10 տարիների մասին հայտարարեց ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իշխանական կոալիցիայում «Ծառուկյան» դաշինքին ներառելու հարց չի քննարկել՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ ապագա կառավարության կազմում կարող է տեղ ունենալ նաև «Ծառուկյան» դաշինքը, որը կոալիցիա կկազմի իշխանությունների հետ: «Մենք այդ հարցը չենք քննարկել, երբ քննարկենք, ինչ որոշման էլ հանգենք, կգանք և կներկայացնենք»,-նշեց Շարմազանովը: «Որեւէ մեկը իրավունք չունի խոչընդոտել ոչ Շարմազանովի, ոչ Փաշինյանի  սահմանադրական իրավունքը ԱԺ-ում քվեարկություն իրականացնելու առումով։ Եթե ԵԼՔ  խմբակցությունը ունենար մեծամասնություն, որեւէ մեկը որ փորձեր սահմանափակել նրա քվեարկելու իրավունքը ու որոշելու իրավունքը՝ ով լինի վարչապետ, իրենք ինչպե՞ս կվերաբերվեին: Ոչ ոք չի կարող սահմանափակել իմ իրավունքը, որ ես որպես պատգամավոր քվեարկեմ: Հայաստանի Հանրապետությունը Նովգորոդի վեչեն չէ, որ ով բարձր գոռար, նա էլ որոշեր»,- անդրադառնալով ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը,որ փողոցային պայքարի ժամանակ չի բացառվում փակեն  Բաղրամյան պողոտան եւ թույլ չտան պատգամավորնեին մտնել վարչապետի ընտրության,ասաց  Շարմազանովը:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am