Սերժ Սարգսյան-Ծառուկյան կոալիցիան կա

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ կուսակցությունը չի քննարկում ԲՀԿ հետ կոալիցիայի հարց: Այդպիսի հարց օրակարգում չունենալու մասին հայտարարել է նաեւ «Ծառուկյան» դաշինքի խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Սա, իհարկե, ամենեւին չի նշանակում, որ վաղն, օրինակ, այդ հարցը կարող է հայտնվել քաղաքական օրակարգում, քանի որ, խոշոր հաշվով, դրա վերաբերյալ մանրամասներին երեւի թե տիրապետում են առավելապես Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Ըստ այդմ՝ հարցն, իհարկե, լուծվելու է այս մակարդակում, իսկ Սարգսյանի եւ Ծառուկյանի օրակարգերն ինչպիսին են, այստեղ արդեն, ըստ էության, շատ դժվար է որեւէ միարժեք կամ հստակ բան պարզելը: Մի բան հստակ է, որ կոալիցիայի հարցը պայմանավորված է լինելու անհրաժեշտությամբ, բայց ոչ թե ձայնային, այլ միանգամայն այլ գործոններով թելադրված: Ի վերջո, հստակ է, որ Սարգսյանը վարչապետ լինելու համար չունի ձայնային խնդիր: Հետեւաբար կա երկու հանգամանք, որը կարող է նրա համար անհրաժեշտ դարձնել Ծառուկյանի հետ կոալիցիան:

Մեկն այն, որ Սերժ Սարգսյանն այդպիսով կփոձի ներկայանալ, այսպես ասած, լայն համաձայնության կամ ազգային համաձայնության վարչապետ՝ այդպիսով ձգտելով հետ չմնալ նախագահ Արմեն Սարգսյանից եւ նրան, այսպես ասած, առավելություն չտալ անգամ այդ մասով, կամ Սարգսյանը Ծառուկյանի աջակցությունը կարող է ունենալ իշխանության, մասնավորապես կառավարության մեջ իր համար նպաստավոր բալանս ապահովելու տեսանկյունից, քանի որ Սերժ Սարգսյանը, այդուհանդերձ, ամենայն հավանականությամբ ստիպված կլինի կառավարությունը կիսել կամ բաժանել Սամվել Կարապետյանի հետ:

Մյուս կողմից՝ հենց այդ հանգամանքը նաեւ Սերժ Սարգսյանի համար բավական կարեւոր է դարձնում Ծառուկյանին ընդդիմության դիրքերում՝ կառավարությանը քննադատության թիրախի տակ պահելու համար, ըստ երեւույթին՝ այն մասով, որ մասում կլինի կարապետյանական թեւը: Կոալիցիա մտնելու դեպքում «Ծառուկյան» դաշինքը չի կարող արդյունավետ կատարել այդ գործառույթը, եւ կստացվի, որ խորհրդարանում այդ գործառույթը իրականացնող չկա, որովհետեւ «Ելք» դաշինքն էլ դե ֆակտո այլեւս գոյություն չունի եւ հազիվ թե երբեւէ վերականգնի լուրջ ընկալվելու հատկանիշները: Այդպիսով, Սարգսյան-Ծառուկյան կոալիցիան իրականում ունի բոլորովին այլ բնույթ եւ ոչ ֆորմալ կոալիցիա է, որ առկա է դեռեւս խորհրդարանի ընտրության մեկնարկից, երբ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն Սերժ Սարգսյանի զրոյական դիմադրության պայմաններում, ինչը առերեւույթ տարօրինակ էր, իհարկե, 2015-ի փետրվարի ֆոնին, սակայն միանգամայն տրամաբանական եւ պարզ՝ 2017-ի ու 2018-ի ապրիլների կառուցվածքում: Ծառուկյանը Սարգսյանի համար արժեքավոր է որպես ընդդիմություն, եւ խաղի այս կանոնները բավականին ընդունելի են նաեւ Ծառուկյանի համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am