«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը տեսակետ է հայտնել, որ Սերժ Սարգսյանն իշխանությունից կհեռանա այն ժամանակ, երբ զգա, որ առանց իրեն կարող են երկիր ղեկավարել:
Իսկ մինչ այդ, ըստ Հակոբյանի, Ս. Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո իր փորձը կփոխանցի երիտասարդներին, այդ թվում՝ գործող վարչապետ Կարեն Կարապետյանին: «Որպես վարչապետի ես շատ բարձր եմ գնահատում Կարեն Կարապետյանին: Սակայն բոլորս հասկանում ենք, որ ապրիլից հետո Սերժ Սարգսյանն ավելի լայն լիազորություններ է ունենալու, քան ունի այժմ Կարեն Կարապետյանը:
Կարապետյանը կարող է ներքին խնդիրները հարթել, լուծել, սակայն արտաքին աշխարհում խառը վիճակ է, իսկ Սերժ Սարգսյանն այդ փորձն ունի: Ինքը կլինի, երիտասարդներին կսովորեցնի, այդ թվում Կարեն Կարապետյանն էլ է երիտասարդ: Այսինքն` փորձը կփոխանցի, երբ ինքը զգա, որ առանց իրեն կարող են ղեկավարել, կգնա հանգստի»,- ասել է նախկին պատգամավորը»:
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը