Ինչ են զրուցել Արմեն Մարտիրոսյանն ու Սեյրան Օհանյանը

Արդեն մեկ շաբաթից ավել է՝ ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանն ընկերների հետ շուրջօրյա անժամկետ նստացույց է անում Ազատության հրապարակում: Նստացույցի պատճառը Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով օրերս հրապարակված դատավճիռներն են: Ազատամարտիկն ասում է, որ իրենց նպատակը հեղափոխություն անելն է, համախմբված պայքարի միջոցով արդարության հասնելն ու թույլ չտալ, որ համատարած կուռուպցիան եւ անարդարությունը երկիրը վերջնականապես կործանեն: Ինչքան է մտադիր նստացույց անել մեր հարցին ազատամարտիկը պատասխանեց. «Որբաթ օրվա հանրահավաքից հետո պարզ կլինի»: Նա կոչ արեց ուրբաթ Ազատության հրապարակում միանալ իրենց:Այդ օրը՝ մարտի 30-ին Հանուն Հայաստան պետության ճակատը հանրահավաք կանի, այդ ճակատի ակտիվ անդամներից է նաեւ Վոլոդյա Ավետիսյանը: Նա չբացառեց, որ այդ օրը ինքը կդադարեցնի նստացույցը.<<Կախված մարդկանց քանակից, տրամադրվածությոնից էլ որոշում կկայացնեմ՝ շարունակել, թե դադարեցնել նստացույցը>>,-ասաց նա, եթե մեծ բազմություն հավաքվի, ապա ինքն էլ կշարունակի նստացույցը: Իսկ մինչ այդ ազատամարտիկը վստահեցրեց, որ արտաքուստ են այն տպավորությունները, որ ընդդիմության դաշտում միասնականություն չկա: Հայտնի է, որ պետության ճակատը բանակցում է ընդդիմադիր տարբեր ուժերի հետ, որպեսզի Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացի դեմ միասնական պայքար մղեն: Մի քանի շաբաթ է բանակցություններ են ընթանում, բայց կարծես թե որեւէ ուժ չի միանում այդ ճակատին: Մի քանի օր առաջ էլ ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը նույնիսկ հեգնեց, թե մարդիկ որոշել են այն ժամանակ գնալ ճակատամարտի, երբ ամեն ինչ արդեն ավարտվել է: Ավետիսյանը վստահեցրեց, որ իրականում մի խումբ ընդդիմադիրներ են միացել իրենց.<<Եթե նախկինում մի քանիսն էին, ապա հիմա 10-15 նոր մարդ է մասնակցում մեր հավաքներին>>: Ազատամարտիկը չհայտնեց, թե ովքեր են միացողները, ասելով, որ որոշ ժամանակ անց ամեն բան հայտնի կդառնա: Նա չխոսեց նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ իրենց միանալու մասին, փոխանցեց, որ Օհանյանի հետ բանակցություններ է վարում Ժառանգության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, նա էլ կմանրամասնի, թե որ փուլում են բանակցությունները.<<Եթե Մարտիրոսյանն է զրուցել իր հետ, ես չեմ կարող կոնկրետ հիշել իր բառերը>> : Ճշտող հարցին, այդուհանդերձ հանդիպում եղել է, Ավետիսյանը ասաց, որ Մարտիրոսյանին հարցնենք: Վոլոդյան Ավետիսյանն անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի ՝Սասնա ծռերին աջակցության վերաբերյալ հայտարարությանը, այսպես պատասխանեց.<<Քանի որ Հայաստանի հանրապետության իշխանություններն օրինական չեն, ժողովուրդն իրենց չի ընտրել, հզոր պետություններն օգտագործում են իրենց լիազորությունները մեր իշխանության դեմ՝ հանուն իրենց շահերի>>: Թե ինչ է տալու այս հայտարարությունը ԱՄՆ-ին, Ավետիսյանը հստակ չպատասխանեց՝ ասելով, ամեն դեպքում կարծում է, որ նման հայտարարությունն ԱՄՆ-ն ինչ որ պահի ծառայեցնելու է իր նպատակներին ու շահերին: Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանի դատավճռի հրապարակումից հետո հայկական մեդիադաշտում սկսեցին լուրեր շրջանառվել, թե Արևմուտքը Հայաստանում իշխանափոխության նպատակով աջակցում է ընդդիմադիր խմբերին, անգամ զինված խմբավորումներին, ինչպիսիք են «Սասնա ծռերը»: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը այսօր հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ իրնք չեն հանդուրժում «Սասնա Ծռերի» և մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար: Անի Սահակյան

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am