«Նախիրի» գործը կընդունե՞ն վարույթ
<<Հրապարակը>> գրում է.<<Այսօր, ժամը 12:00-ին, ԱԺ էթիկայի հանձնաժողովը կքննի լրագրողական երեք կազմակերպությունների՝ «Մեդիա եւ իրավունք», «Ազատ լրագրողների ասոցիացիա» եւ «Լրագրողների միավորում» ՀԿ-ների ներկայացրած դիմումը, որպեսզի որոշի՝ վարույթ ընդունե՞լ այն, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ կազմակերպությունները դիմել էին էթիկայի ժամանակավոր հանձնաժողովին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) կողմից լրագրողին հայհոյելու դեպքի վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Ա1+» հեռուստաընկերության տեսանյութը: Մհեր Սեդրակյանն ԱԺ փետրվարի 19-ի արտահերթ նիստի ժամանակ լրագրողներին «նախիր» էր անվանել, որից հետո հայհոյել էր իրենից պարզաբանում խնդրող լրագրողին>>:
