Սերժ Սարգսյանին բնակարան են հատկացրել հենց «կառավարական ամառանոցներից»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԳԱԱ-ում Սերժ Սարգսյանի վերջին ելույթին, երբ ասել էր` «Գումար եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են», առաջինն արձագանքեց ՀՀ կառավարությունը: Ճիշտ է` Սերժ Սարգսյանին գումար չտվեցին, բայց որոշում կայացրին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո բնակարանով ապահովելու մասին: Ըստ որոշման նախագծի. «ՀՀ Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ 1.5365 հա սպասարկման տարածքով, հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան»: Միանգամայն հասկանալի է, երբ Սերժ Սարգսյանին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո բնակարան են հատկացնում. այդպես վարվել են նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի ուշադրությունից չի վրիպել փաստը, որ ի տարբերություն Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի` Սերժ Սարգսյանին բնակարան հատկացրին հենց «կառավարական ամառանոցներից», և հատկացրել են այն տունը, որտեղ Սարգսյանն ապրում է հիմա: Այսպես լուծվել է Սերժ Սարգսյանի՝ պաշտոնավարման ժամկետից հետո, մինչև վարչապետ դառնալու ընթացքը, այսինքն՝ ապրիլի 9-17-ը բնակվելու հարցը ևս: Իսկ ապրիլի 17-ից, երբ ԱԺ-ն նրան ընտրի վարչապետ, Սարգսյանը կշարունակի մնալ իշխանական էլիտայում՝ որպես պետության փաստացի ղեկավար: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ս. Սարգսյանը դեռ 2013թ. անշարժ գույք, այնուամենայնիվ, հայտարարագրել է Ստեփանակերտ քաղաքում 96 քմ մակերեսով բնակարան բազմաբնակելի շենքում: Չնայած նա ՀՀ-ում 1993թ. սկսած պետական բարձր պաշտոններ է զբաղեցնում, Երևանում այդպես էլ բնակարան ձեռք չի բերել, գոնե իր անունով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am