Կռիվ տվողն ու «լեզու գտնողը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կժամանի Թուրքիա: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մասնակցելու են «Ակկույու» ատոմակայանի հիմնարկեքի արարողությանը: Հիշեցենք, որ Թուրքիայում կառուցվող առաջին ատոմակայանի շինարարությունը իրականացնում է ռուսական Росатом ընկերությունը: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով երեկ քննարկել են սիրիական հարցի կարգավորման շուրջ կայանալիք գագաթնաժողովի պատրաստությունները, որին պետք է մասնակցեն Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Էրդողանը ցավակցություն է հայտնել Կեմերովում կատարված ողբերգության շուրջ: Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել ապրիլի 4-ին՝ Անկարայում: Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները շարունակում են զարգանալ տարբեր ոլորտներում: Չնայած առկա տարաձայնություններին՝ այդ հարաբերություններում նախկինում առկա խնդիրները հարթվել են: Ռուսաստանի համար Թուրքիան ավելի նախընտրելի գործընկեր է, քան արեւմտյան շատ երկրներ: Թուրքիայի Ռուսաստանը խիստ կարեւոր երկիր է՝ տնտեսապես, քաղաքականապես եւ առհասարակ՝ տարածաշրջանում Թուրքիայի շահերն առաջ տանելու տեսանկյունից: Արեւմուտքի հետ ունենալով լուրջ տարաձայնություններ, եթե չասենք՝ բարդ խնդիրներ, Անկարան ապացուցեց, որ  Մոսկվան իր համար արժեքավոր գործընկեր է: Բայց վերջին օրերին Անկարայից՝ ուշագրավ շեշտադրումներով հայտարարություններ հնչեցին ԵՄ-ի ուղղությամբ: Վառնայում մարտի 26-ին Եվրամիություն-Թուրքիա գագաթաժողովն էր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի գլխավորությամբ: Այնտեղ քննարկվում էին Անկարայի հետ համաձայնագրի երկարաձգման ֆինանսական պայմանները՝ սիրիացի փախստականների հոսքը զսպելու հետ կապված։  «Ես հախուռն զգացմունքներով եմ սպասում Վառնայի գագաթնաժողովին, քանի որ ԵՄ-ի և Թուրքիայի հայացքներում զգալի տարբերություն կա», օրեր առաջ ասել էր Յունքերը՝ հավելելով. «Դա բաց և անկեղծ քննարկում կլինի, որտեղ մենք չենք թաքցնի մեր տարաձայնությունները, բայց կաշխատենք բարելավել մեր համագործակցությունը»։ Օրակարգային է հարցը, թե ԵՄ-ն կհամաձայնի՞ Անկարային 3 մլրդ եվրո հատկացնել՝ փոխարենը երկարաձգելով միգրացիոն համաձայնագիրը, սակայն կհրաժարվի առավել խորը առևտրային կապերի և առանց մուտքի արտոնագրի ռեժիմ տրամադրելու թուրքական պահանջներից։ Ահա այս գագաթնաժողովի նախաշեմին Անկարան արեց ԵՄ-ի «ականջը» շոյող կարեւոր հայտարարություն: Թուրքիայի նախագահ Էրդողանը Վառնայում կայանալիք Թուրքիա-Եվրամիություն գագաթաժողովից առաջ խոսեց պաշտոնական Անկարայի եվրաանդամակցության հեռանկարների մասին: «ԵՄ-ի հետ ամուր հարաբերություններ ունենք։ Ժամանակ առ ժամանակ լինում են շրջաններ, որ մեծանում է լարվածությունը։ Չնայած ԵՄ-ը տանող ճանապարհին մեր առջև ականներ դրվեցին, այնուամենայնիվ մենք շարունակեցինք մեր նպատակային ուղին։ ԵՄ-ին անդամակցելը շարունակում է մնալ Թուրքիայի ռազմավարական նպատակը»,-ասել է Էրդողանը։ Նա նաեւ նշել է, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի որոշ ուժեր խոչընդոտներ չստեղծեն Թուրքիա-ԵՄ հարաբերություններում։ Մինչև հիմա Թուրքիան ԵՄ-ի հետ բանակցություններում հանդիպել է արհեստական  և քաղաքական խոչընդոտների, ինչը նրա կարծիքով հանդիսանում է «երկակի չափանիշների» դրսևորում։ Ըստ նրա՝ պաշտոնական Անկարան  ակնկալում է, որ այդ արհեստական և քաղաքական խոչընդոտները կվերանան։ Թուրքիան հույս ունի, որ ԵՄ-ն կդառնա իրական ժողովրդավարության օջախը, իր հերթին նշել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն. «ԵՄ-ն Թուրքիայի հետ հարաբերություններում կրկնակի ստանդարտներ է կիրառում, սակայն դա չի նշանակում, որ ԵՄ բոլոր երկրներն են, որ չեն ուզում տեսնել Թուրքիային ԵՄ-ի կազմում»: Իսկ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել էր, որ Թուրքիան ԵՄ-ի կարիքը չունի, բայց այնուամենայնիվ, Եվրամիությունը կարճատև ժամանակահատվածում պետք է վերջնական որոշում ընդունի՝ կապված Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: ԵՄ-ի հետ բանակցություններից առաջ, փաստացի, Անկարան արձանագրեց, որ ԵՄ-ին անդամակցելը շարունակում է մնալ Թուրքիայի ռազմավարական նպատակը: Սա ասվեց վերջին տարիներին ԵՄ-ի եւ ԵՄ անդամ առանձին երկրների հասցեին Թուրքիայի իշխանությունների կողմից նույնիսկ վիրավորական հայտարարությունների ֆոնին: Այսպիսին է Էրդողանի. բոլորի հեռ կռիվ տվող, բայց հարկ եղած պահին՝ անհրաժեշտ բառապաշար գործածող, բոլորի հետ «լեզու գտնող» Էրդողանի Թուրքիան: Մետաքսյա Շալունց

դիտվել է 12 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am