Սերժ Սարգսյանի չհիմնավորված կոմպլեքսները

Ապրիլյան քաղաքական գործընթացներին ընդառաջ քաղաքական կուլիսներում կրկին անհանգիստ են: Հանրապետականն ու Դաշնակցությունը պատրաստվում են նոր կոալիցիային, որը հաջորդելու է վարչապետական ընտրության առանցքայի գործընթացին: Ու կրկին ինֆորմացիոն արտահոսք կա այն մասին, որ ՀՅԴ-ն որոշակի պաշտոնների համար բանակցությունների մեջ է իշխող ուժի հետ, ցանկանում է բարելավել իր դիրքերը, նոր պաշտոններ նվաճել եւ այլն: Այն, որ նոր կոալիցիան այլընտրանք չունի, հայտարարում են երկուստեք, սակայն հարց է ծագում՝ ինչպես եւ ինչի շնորհիվ է ՀՅԴ-ին հաջողվում գայթակղել կոալիցիոն գործընկերոջը, սակարկել ու թանկացնել իր արժեքը: Հանրությունը, նախեւառաջ Սերժ Սարգսյանը թերեւս կարծրատիպեր, միֆեր ունի Հայաստանի քաղաքական պատմության ամենատարեց կուսակցության վերաբերյալ: Որ ՀՅԴ-ն Հայաստանի ամենատարեց կուսակցություններից մեկն է, եւ ավելի երիտասարդ քաղաքական ուժերը չեն կարողացել հասնել նրան, որ ՀՅԴ-ն իր քաղաքական դերակատարմամբ հայտնվի քաղաքական դաշտից դուրս, դա անհերքելի փաստ է: Սակայն կա ձեւավորված կարծրատիպ, որ ՀՅԴ-ն է հանդիսանում սփյուռքի ներուժի՝ ընդ որում թե մարդկային, թե ֆինանսական ու մշակութային կապիտալի գեներացման շարժիչ ուժը: Որ սփյուռք-Հայաստան, մասնավորապես իշխանությունների հետ հարաբերությունների հիմնական կոորդինացնողը դաշնակցությունն է, նա է լիազորում, կամ կանխում մեր հայրենակիցների՝ իշխանությունների նկատմամբ ունեցած բողոքի նոտան կամ հակառակը: Եւ ինչպես նախորդ իշխանությունում, Սերժ Սարգսյանը եւս չկարողացավ հրաժարվել դաշնակցության ծառայություններից: Իհարկե, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիների ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիվ անգամներ տրանսֆորմացիայի ենթարկեց իր կարգավիճակը՝ վայրիվերումներ անելով մեկ ընդդիմության, մեկ իշխանության դաշտում: Ինչ-որ պահի թվում էր, թե Սերժ Սարգսյանը Դաշնակցությանը վերջապես ուղարկում է վաստակած հանգստի՝ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությամբ, սակայն կարճ ժամանակ անց այդ գործընթացն էլ բռնեց ժամանակի քննությունը ու ՀՅԴ-ն վերստին մնաց ջրի երեսին: Հընթացս խույս չտվեց մակընթացություններից՝ ինչ որ պահի լողաց Լեւոն Տեր-Պետրոսյանի բացահայտ կառավարմամբ ձեւավորված եռյակ-քառյակ նավակում: Ավելին, նույնիսկ կոալիցիոն նավակում Դաշնակցությունը միարժեքորեն չընդունեց Սերժ Սարգսյանի անվերապահ իշխանությունը, համարժեքորեն ընդունելով նաեւ Կարեն Կարապետյանի վարչապետական կառավարումն ու Կարապետյան տանդեմի քաղաքական հայտը: Այս վայրիվերումներով հանդերձ Սերժ Սարգսյանն այսօր կրկին կանգնած է ՀՅԴ-ին գնահատելու հարցի առաջ, եւ միթե ժամանակը չէ ազատվել ՀՅԴ-ի նկատմամբ ունեցած կարծրատիպերից ու ռեալ գնահատել, որ դիմացը կանգնած է մի հավակնոտ կուսակցություն, որը խորհրդարանական վերջին ընտրություններում մի կերպ հաղթահարեց անցողիկ շեմը ու դժվար է ասել, եթե չունենար ՀՀԿ-ի աջակցությունը, ապա որտեղ կլիներ այժմ ՀՅԴ-ն: Պետք է հասկանալ ու տեսնել, որ ՀՅԴ-ն իրականում չունի այն հեղինակությունը, ընտրազանգվածն ու հետերոդները, որպիսին թվում է:ՀՅԴ-ականները չեն կարող հպարտանալ, որ լինելով որեւէ կարգավիճակում՝ ընդդիմություն, կամ հատկապես իշխանություն, կոալիցիայի մաս, կարողացել ենք սփյուռքից եւ առհասարակ որեւէ տեղից ներդրումներ բերել Հայաստան: Իշխանության հետ համագործակցության արդյունքում չի մեղմացել սփյուռքի՝ մեր իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Եւ որ ամենակարեւորն է պետք է շատ հստակ հասկանալ, որ ՀՅԴ-ն սփյուռք չէ, և սփյուռքը ՀՅԴ չէ: Իրականում սփյուռքը բազմազան է, և որքան էլ որ ՀՅԴ-ն պատմականորեն սփյուռքում ունեցել իր կարևոր դերը և նշանակությունը, որը մենք ընդունում և հարգում ենք, այնուամենայնիվ չի կարելի նույնականացնել սփյուռքը: ՀՅԴ-ն ընդամենը սփյուռքահայության մեկ մասն է, և դրանից ոչ ավելի: Այս պարագայում, եթե Սերժ սարգսյանը ձեռք է մեկնում միայն ՀՅԴ-ին՝ նշանակում է վանում է իրենից մյուսներին, կամ այլ կերպ ասած՝ ՀՅԴ-ի համար մոնոպոլիզացնում է սփյուռքը, ինչպես, որ ՀՀԿ-ն է Հայաստանը մոնոպոլզացրել: Իհարկե, որպես ավանդական կուսակցություն, ՀՅԴ-ն կարող է մաս կազմել կոալիցիային առանց որեւէ հետին մտքի, առանց որեւէ փոխհատուցման ակնկալիքի, փոխշահավետության պայմանների, պետության շահը հռչակելով գերակա, սակայն դա երեւակայության ժանրից է, քանի որ ՀՅԴ-ն ամեն ինչից շատ ամեն ինչից վեր սեփական շահով է առաջնորդվում: Անի Սահակյան

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am