Վլադիմիր Գասպարյանի հնարավոր պաշտոնանկության ու ոստիկանապետի նոր թեկնածու մասին
<<Հայկական ժամանակ>> օրաթերթը գրում է.«Երկու օր է, իշխանական կուլիսներում ու քաղաքական շրջանակներում բզզում են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնարավոր պաշտոնանկության մասին։ Ավելին, մամուլն արդեն նոր ոստիկանապետի թեկնածուի անուն է դրել շրջանառության մեջ։ Խոսքը ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի՝ «Քեթրինի» Միհրանի մասին է: Երեկ, երբ այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցիք Գասպարյանի խորհրդական Ն. Մալյանից, նա ասաց. «Ամեն գրածի պետք չէ հավատալ»»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
