Ձերբակալվել են Շիրակի մարզի երկու համայնքների ղեկավարներ

ՀՀ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ այսօր մարտի 29-ին, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել են Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան գյուղի ներկայացուցիչ, Իսահակյան համայնքի նախկին ղեկավար Ա. Ա.-ն և Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ գյուղի ներկայացուցիչ, Մեղրաշատ համայնքի նախկին ղեկավար Վ. Ս.-ն: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: «Երեկ տեղեկացվել էր, որ Շիրակի մարզի դատախազությունում շարունակվող՝ տեղական սերմարտադրողներից և ՌԴ-ից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրությունների ընթացքում տվյալներ էին ստացվել Մեղրաշատ և Իսահակյան համայնքների իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների վերաբերյալ: Դրանք ուղարկվել էին ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության տարբեր բաժիններ՝ նյութեր նախապատրաստելու համար: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազությունում այդ դեպքերի առթիվ երեկ հարուցվել են երկու քրեական գործեր: ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածներով ևս երկու քրեական գործ՝ Շիրակի մարզի Վարդաքար և Լուսաղբյուր նախկին համայնքերի իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ, մարզի դատախազությունում հարուցվել է այսօր՝ մարտի 29-ին: ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի և Արթիկի բաժիներում նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համապատասխանաբար Լուսաղբյուր և Վարդաքար համայնքների ղեկավարները, նպատակ ունենալով աշնանացան ցորենի բաշխման գործընթացում հափշտակել համայնքի բնակիչներին հասանելիք սերմացուն, տարբեր ժամանակահատվածներում համայնքների մի քանի բնակիչների տվյալները ձևականորեն ներառել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակներում, սակայն սերմացուն վերջիններին չեն հատկացրել, այլ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել են: Հափշտակության հանգամանքը թաքցնելու նպատակով համայնքների ղեկավարները կազմել են աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի ստացումը հավաստող կեղծ բաշխացուցակներ, որոնցում ներառելով նաև առհասարակ սերմացու ցորեն չստացած բնակիչների տվյալները, հանձնել են Շիրակի մարզպետարանին: Բացի այդ, նույն ժամանակահատվածում ստացված սերմացու ցորենի դիմաց համայնքների մի քանի բնակիչների կողմից համայնքապետարանների աշխատակիցներին վճարած գումարները չեն մուտքագրել համայնքների բյուջե, չեն փոխանցել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ հաշվեհամարին, այլ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը` յուրացման եղանակով հափշտակել են՝ առանց համայնքների բնակիչների կողմից կատարված վճարումները ներառելու համապատասխան կեղծ բաշխացուցակները տրամադրելով մարզպետարանին: Արդյունքում, կառավարության համապատասխան որոշումներով, հետագայում երկու համայնքների բնակիչների անվամբ կուտակված պարտքերը զիջվել են պետության կողմից»,- հայտնեցին գլխավոր դատախազությունից: Դեպքերի առթիվ մարտի 29-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված 2 առանձին քրեական գործերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն իրականացնելու:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am