Սարսափելի ողբերգությունն ու պետությունը սպանող չարիքը

Հազարավոր ցուցարարներ էին երեկ հավաքվել Կեմերովոյի կենտրոնական հրապարակում՝ իշխանություններից պահանջելով չթաքցնել հրդեհի զոհերի իրական թիվը: Սարսափելի հրդեհից երկու օր անց, հնարավոր չէ հստակ ասել, թե քանի մարդ է զոհվել ռուսաստանյան Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում․ պաշտոնական տվյալների համաձայն՝ 64 մարդ, հարազատները նաև պարզել են, որ զոհվածներից 41-ը երեխաներ են: Սոցիալական ցանցերում բազմաթիվ տեղեկություններ կան, որ զոհվածների թիվը մի քանի անգամ ավելի է, որ իշխանությունները մարդկանց է՛լ ավելի չզայրացնելու համար ավելի փոքր թիվ են նշում: Մարդկանց մոտ կասկածները խորացել են այն բանից հետո, երբ չեն կարողացել գտնել որոշ հարցերի պատասխաններ, թե՝ ինչո՞ւ էին փակել առևտրի կենտրոնի երկու կինոթատրոնների դռները, ինչու՞ չեն ասում, թե որքան տոմս է վաճառվել և որքան մարդ կար այդ կինոթատրոններում: Առևտրի կենտրոնում շատ էին նաև Կեմերովոյի մարզի տարբեր գյուղերից և ավաններից եկած երեխաներն ու ծնողները, ու նաև այդ պատճառով է, որ երեկ հրապարակում հավաքված մարդիկ չեն կարող հստակ հաշվարկել, թե քանի երեխա և ծնող է զոհվել։ Կեմերովոյում հավաքված մարդիկ, նրանք, ովքեր կորցրել են իրենց երեխաներին, պատմում էին, որ մինչև վերջին րոպեն խոսում էին իրենց երեխաների հետ, նրանք խնդրում էին փրկել իրենց, ասում էին, որ փակ են դռները, չեն կարողանում դուրս գալ կինոսրահից: Բանը հասավ նրան, որ տղամարդը, որը կորցրել էր երեք երեխաներին ու կնոջը՝ հրապարակում տեսախցիկների առջև հակադարձեց փոխնահանգապետին, որը նրան մեղադրում էր, թե իբր եկել է հրապարակ սեփական PR-ի համար: «Այստեղ բոլոր հավաքվածները վախենում են, որովհետև գիտեն՝ մի բան սխալ ասեն՝ նույն վայրկյանին կկորցնեն իրենց աշխատանքը», - ասել էր նա: Կեմերովոյի մարզի փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլևը ծնկի իջավ քաղաքի բնակիչների առջև և ներողություն խնդրեց, ինչպես նաև հայտարարեց, որ հնարավոր է՝ սրանք վերջնական տվյալներ չեն, և հնարավոր է՝ ինչ-որ մարդկանց անուններ այդ ցուցակում չկան: Իսկ ահա նահանգապետ Աման Տուլեևը այդպես էլ չեկավ հավաքվածների մոտ, փոխարենը՝ տեղի ունեցած ողբերգության համար ներողություն է խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից և ինչ-որ մարդկանց, ընդդիմությանը մեղադրել է քաղաքում կրքերը թեժացնելու մեջ: Պուտինը Կեմերովո էր ժամանել երեկ առավոտյան շատ վաղ, երբ առևտրի կենտրոնի մոտ արդեն գրեթե ոչ ոք չկար, եկել և ծաղիկներ է դրել, հետո հանդիպել է Կեմերովոյում գտնվող արտակարգ իրավիճակների նախարարության, Քննչական կոմիտեի ղեկավարների, առողջապահության նախարարի և նահանգապետ Տուլեևի հետ: Ռուսաստանի նախագահը նրանց հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ ասել է, մասնավորապես, թե ողբերգության պատճառը կոռուպցիան է: «Բոլորը գիտեն, որ կարելի է վճարել և ցանկացած տեղեկանք ստանալ», - հայտարարել է Պուտինը: Հետո նա հանդիպել է նաև մի խումբ բնակիչների հետ ու ասել, թե պետք չէ հավատալ զոհվածների թվի մասին սոցցանցերում տարածվող տեղեկություններին: Ձերբակալվել են մի շարք մարդիկ, այդ թվում՝ կենտրոնի աշխատակիցներից մեկը, ով պատասխանատու է անվտանգության համար և ով անջատել էր հրդեհի ահազանգը: Սակայն նա ասում է, թե բազմիցս բողոքել էր իր ղեկավարներին, որ անվտանգության համակարգը վատ վիճակում է: Ցուցարարները Կեմերովոյում պահանջում էին անկողմնակալ հետաքննություն անցկացնել և պատժել հրդեհի մեղավորներին, պահանջում էին Աման Տուլեևի անհապաղ հրաժարականը: Ռուսական որոշ աղբյուրներ հայտնում են, որ Տուլեևի հրաժարականը կլինի արդեն առաջիկա օրերին, և նահանգապետ կնշանակվի նրա տեղակալ Սերգեյ Ցիվիլևը, ով համարվում է Պուտինի մանկության ընկեր Գենադի Տիմչենկոյի բիզնես գործընկերը: Այս մասին գրել է, մասնավորապես, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը: Նշենք, որ Տուլեևը Կեմերովոյի մարզը ղեկավարում է արդեն ավելի քան երկու տասնամյակ՝ 1997 թվականից: Վլադիմիր Պուտինը մարտի 28-ը երկրում համազգային սգո օր է հայտարարել: Ռուսաստանցիները երկու օր սոցիալական ցանցերում պահանջում էին համառուսաստանյան սգո օր հայտարարել, Կեմերովո այցելությունից հետո երկրի նախագահը հայտարարեց այն․ մինչ այդ տարբեր մարզերի ու քաղաքների ղեկավարներ սգո օր էին հայտարարում։ Ռուսաստանի տասնյակից ավելի քաղաքներում անցկացվում և անցկացվելու են հավաքներ ի հիշատակ զոհվածների և ի բողոք իշխանությունների դեմ։ Սարսափելի ողբերգություններից իհարկե, ոչ ոք երաշխավորված չեն՝ նույնիսկ ամենաքաղաքակիրթ ու կարգապահ պետությունները, որտեղ անվտանգության մակարդակը բոլոր ոլորտներում գրեթե մոտ է իդեալականին: Սակայն ռուսաստանյան իրականությունը ցույց է տալիս այն բացերը, որոնցում ապրում է այդ երկրի հասարակությունը: Մի կողմից ՌԴ նախագահի նախընտրական ճառերն են՝ Ռուսաստանի զարգացման ու հետամնացծությունից ձերբազատվելու մասին, մյուս կողմից դառը իրականությունը՝ կաշառակերություն, խորը ու ամուր հաստատված կոռուպցիա բոլոր մակարդակներում: Ինչպե՞ս կարող է արմատախիլ արվել կոռուպցիան՝ այդ հարցը կենսական նշանակություն ունի հետխորհրդային հանրապետություններից յուրաքանչյուրի համար: Չի լինելու զարգացում ոչ այդ պետությունում, ոչ էլ Ռուսաստանում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am