ՀԱՊԿ-ն մեծ ուշադրություն է դարձնում անդամ երկրների զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ ապահովելուն. Վալերի Սեմերիկով

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը և նախարարների խորհուրդը մեծ ուշադրություն են դարձնում կազմակերպության հավաքական ուժերը և անդամ երկրների ազգային զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով ապահովելուն: «ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ այս մասին ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Գրում է ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը: «Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գլխավորությամբ, ՀԱՊԿ նախարարների խորհուրդը մեծ ուշադրություն են դարձնում կազմակերպության հավաքական և անդամ երկրների ազգային զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ ապահովելուն` հաշվի առնելով միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դրսևորումների հետևանքով առկա մարտահրավերներն ու սպառնալիքները, երբ խնդիր է առաջանում ապահովել ռազմական անվտանգություն, պաշտպանել սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը»,-ասաց Սեմերիկովը: Նա հավելեց, թե շատ լավ հասկանում են, որ այդ կարևոր առաջադրանքի իրականացումը մեծապես կախված է ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի ռազմարդյունաբերական համակարգի զարգացումից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը վստահություն հայտնեց, որ հագեցած աշխատանքային ծրագիր ունեցող «ArmHiTec 2018» ֆորումը կնպաստի ՀԱՊԿանդամ երկրների ռազմական համագործակցության զարգացմանը, գործնական կապերի հաստատմանը: Վալերի Սեմերիկովը նաև նշել է, որ ուրախ է ցուցահանդեսին տեսնել ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաարդյունաբերական համալիրի ներկայացուցիչներին, ինչպես նաև Բուլղարիայի, Գերմանիայի, Հունաստանի, Չինաստանի, Լեհաստանի, Ֆրանսիայի և այլ պետությունների պատվիրակություններ:  

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am