Դուք պատկերացնո՞ւմ եք 8 չէ 18 դիտորդ ու լրագրող հավաքվեն, ինչպե՞ս են աշխատելու

Ընտրական օրենսգրքի նախագծում առաջարկվող նոր դրույթի համաձայն ընտրական տեղամասերում միաժամանակ գտնվող տեղացի դիտորդների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվը սահմանվել է 8: Նաեւ`թե միջազգային, թե տեղական դիտորդական կազմակերպությունները կարող են մասնակցել ընտրություններին բացառապես ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի կամ ԿԸՀ-ի հրավերով: Մինչդեռ, քաղաքացիական հասարակության ինստիտուտն ու լրագրողական համայնքն են վերջին շրջանում բավական ակտիվ դիտարկել հայաստանյան տարբեր ընտրությունները՝ կարողանալով հնարավորինս զսպել ընտրախախտներին: Թերեւս սպասելի էր, որ իշխանությունը փորձելու է ցանկացած մեխանիզմով սահմանափակել լրատվամիջոցների ու դիտորդների գործունեությունը։ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը համաձայն չէ մեր դիտարկումներին, նա կարծում է, որ այդպիսով էլ ավելի կկանոնակարգվի ընտրությունների ընթացքը .«Իշխանությունը որեւէ մտահոգությունից ելնելով չէ այս փոփոխությունն արել, այլ խնդիրը մեկն է, որպեսզի բնականոն աշխատանքի պայման ձեւավորվի։ Դուք պատկերացնո՚ւմ եք 8 չէ 18 դիտորդ ու լրագրող հավաքվեն, ինչպե՞ս են աշխատելու»,- հարց հնչեցրեց ՀՀԿ-ական պատգամավորը։ Մեր դիտարկմանը, որ նախկինում սահմանափակում չկար, արձագանքեց. «Նախկինում երբեմն պատահում էր, որ մեկը ցանկություն ուներ շատ դիտորդներ էր բերում աղմուկ բարձրացնում»: Այնուհետև ընդգծեց, որ նոր ԸՕ-ում նշված ութը թիվը բավական է, որպեսզի նորմալ եւ թափանցիկ աշխատանքներ տարվեն. «Այդ սահմանափակումը փոքրիկ դետալ է, որպեսզի մարդիկ չչարաշահեն ու մեծ թվով չլցվեն ու չխանգարեն ընտրությունների ընթացքը։ Դուք պատկերացրեք, որ 13 հանձնաժողովականներ գումարած 8 դիտորդ, քսան հոգուց ավել միայն փոքր սենյակում»։ ՀՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաեւ ընդդիմադիր ուժերի դիտարկումներին ու քննադատություններին, որ նոր ԸՕ-ում չեն ընդգրկվել իրենց առաջարկները ընտրացուցակները հրապարակելու, մատերի թանաքոտման եւ այլնի հետ կապված. «Մեր հարգարժան ընդդիմախոսները սիրում են հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, ցուցակների հրապարակման վերաբերյալ հանձնաժողովը չի քննադատել եւ պայման չի դրել, ավելին, կոնկրետ այս դեպքում գաղտնիության սահմանափակում է։ Ինչ վերաբերում է մյուս դիտարկումներին, պետք է հիշեցնել, որ դեռ վերջնական նախագիծ չունենք ու որեւէ դրույթ էլ դոգմա չէ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։ Նշենք, որ նոր Սահմանադրությամբ թեեւ ամրագրվել է, որ Հայաստանն անցում է կատարում պառլամենտական համակարգին ու ամբողջովին համամասնական ընտրակարգին, սակայն նոր ԸՕ նախագծում համամասնականի ռեյտինգային տարբերակը մեծամասնականի տարրեր է հիշեցնում։ Այս առիթով ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց միջազգային փորձը, ասելով նաեւ, որ ինքը դրական է համարում.«Որովհետեւ կստացվեր, որ միայն երեւանցիները պետք է պատգամավոր դառնան, իսկ այսպես մարզերում, յուրաքանչյուր ընտրատարածքում առանձին ցուցակ պետք է ներկայացվի»։ Նոր ԸՕ-ն ՀՀ խոշոր քաղաքների՝ Գյումրիի ու Վանաձորի համար սահմանել է անուղակի ընտրություն, ինչպես Երեւանում։ Սկզբում կուսակցությունների ցուցակներից ավագանիներին կընտրեն, որից հետո քաղաքապետ: «Երեւանն ապացուցե՚ց, որ աշխատող կառույց է, ուրեմն խնդիր չկա»,- այս առիթով ասաց ծնունդով գյումրեցի Մկրտիչ Մինասյանը։ Անի Սահակյան

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am