Արցախի բնակիչները շարունակում են կրել պատերազմի հետևանքները. Դավիթ Բաբայան

Արցախի բնակչությունը շարունակում է կրել պատերազմի հետևանքները. պատերազմից հետո Արցախի տարածքն աշխարհում առաջիններից է եղել մեկ քառակուսի կիլոմետրի վրա ականների քանակով: Պատերազմից հետո իրականացված ականազերծման աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել Արցախի տարածքը մոտավորապես 95 տոկոսով մաքրել ականներից, սակայն 100 տոկոսով չեզոքացնել վտանգը գրեթե անհնար է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում ականի պայթյունին, որի հետևանքով զոհվել են ականազերծման աշխատանքներ իրականացնող «HALO Trust» կազմակերպության երեք աշխատակից, ևս երկուսը վիրավորվել են: «Ականների պայթյունից ընդհանրապես մենք ունենում ենք կորուստներ, և մարդիկ են զոհվում են, լինում են վիրավորներ, բայց սա է պատերազմի հետևանքը, որովհետև Արցախի տարածքը չափազանց ականապատված է եղել, աշխարհում երևի առաջիններից է եղել մեկ քառակուսի կիլոմետրի վրա ականների քանակով: Սակայն այս տարիների ընթացքում մոտավորապես 95 տոկոսը մաքրվել է: Թեպետ մնացել են որոշ տեղեր, որտեղ կան ականներ: Եվ գրեթե անհնար է 100 տոկոսով դրանք չեզոքացնել: Նույնիսկ երկրորդ աշխարհամարտից մնացած ականները տարբեր երկրներում պայթում են: Պատկերացրեք քանի տարի է անցել: Եվ այդ չարաբաստիկ դեպքը տեղի ունեցավ, ողբերգություն է, երեք ընտանիք, փաստորեն, դժբախտացավ, երկու հոգի վիրավոր են, նրանց կյանքի համար պայքար է գնում: Կարծում եմ, որ լավ կլինի ամեն ինչ. բժիշկներն էլ ամեն ինչ անում են, որ նրանց կյանքին վտանգ չսպառնա»,- ասաց Դավիթ Բաբայանը: Հարցին` Արցախի տարածքի մնացած 5 տոկոսը, որտեղ ականները դեռ կան, բնակավայրերին մոտ տարածքներ ե՞ն, թե՞ դրանցից ավելի հեռու, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Կան ականներ, որ բնակավայրերին մոտ են, կան որ դաշտերում են, որովհետև պատերազմի ժամանակ այդ տարածքները` հատկապես Մարտակերտի շրջանը, Ասկերանի շրջանի արևելյան հատվածները, բազմաթիվ անգամներ ձեռքից ձեռք են անցել և ականապատվել են ինտենսիվ ձևով, իսկ այդ ականների քարտեզները կորցված են կամ միտումնավոր ոչնչացվել են ադրբեջանցիների կողմից: Հետևաբար շատ բարդ գործ է դա: Սակայն մենք երախտապարտ ենք «HALO Trust» -ին, որ կարողացավ պետության հետ մեկտեղ ականներից ահագին տարածքներ մաքրել»: Արցախի նախագահի մամուլի խոսնակը նկատեց, որ պատերազմի հետևանքներն ակնհայտ են: Նրա խոսքով` պատերազմի հետևանքները տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ կարող են մնալ: «HALO Trust» կազմակերպությունը հաստատում է, որ մարտի 29-ի առավոտյան Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով մահացել են կազմակերպության երեք աշխատակիցներ, իսկ երկուսը՝ վիրավորվել։ Նշված ժամանակահատվածում կազմակերպության աշխատակիցները գտնվել են մեքենայում՝ իրականացնելով զննման աշխատանքներ: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ «HALO Trust» կազմակերպությունը ներկայումս իրազեկում է զոհվածների ընտանիքներին։

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am