«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ մարտի 4-ին տեղի ունեցած աղմկահարույց սպանության մեկ տարին արդեն լրացել է, բայց գործում կարելի է ասել որեւէ տեղաշարժ չի նկատվում:
Քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի՝Երորդմասցի Լյովիկի ու նրա ընկերներ Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել, պարբերաբար գործում ներգրավված պաշտպանները հայտարարում էին, որ մինչեւ 2015-ի ավարտ գործը պետք է ուղարկվեր դատարան, այուամենայնիվ նախաքննությունը դեռ շարունակվում է: Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով կալանավորվածները մինչև այժմ էլ շարունակում են հրաժարվել ցուցմունքներ տալուց: Նրանք երեքն են՝ Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանը (Տլե) և Վահան Հակոբյանը (Գաստիկ) հրաժարվում են որևէ ցուցմունք տալ, քրեական աշխարհում ընդունված է «Сухой отказ»-ով դատվել, որպեսզի դառնան գող, զոն նայող:
Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Ակնհայտ է, որ գործը կարծես դոփում է տեղում,առավել եւս չեն նշմարվում այսպես կոչված իրական մեղավորները.գաղտնիք չէ, որ այն նախեւառաջ քաղաքական շերտեր ուներ ու դեպքից մեկ տարի անց այս լճացած վիճակը հասկանալի է դարձնում, որ գործ ունենք հերթական սպանության հետ, որով իշխանության ներսում ինչ-որ հարցեր լուծվեցին, կամ սա նախազգուշացում էր որոշներին, դիրքեր սասանելու գործողություններ:
Քրեական հեղինակությունների սպանությունից անմիջապես հետո ռազբորկայի մասնակիցների, մասնավորապես զոհերի անունները մամուլի բազմաթիվ հրապարակումներով կապվեցին Հայաստանի իշխանության տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ: Եվ այդ երկու՝ քրեական եւ քաղաքական ինֆորմացիոն զուգահեռների համադրությունը բավական հետաքրքիր պատկեր ձեւավորեց: Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո մամուլում տեղեկություններ հրապարակվեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ նրա կապի, նրա հանդեպ այդ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորության , բիզնես գործընկերության մասին: Տեղեկությունների շարքում եղան նաեւ այնպիսիք, որ Լյովիկը իր քրեական գործունեությամբ սպասարկել է այդ երկու պաշտոնյաների ծրագրերը:
Հետագայում մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Լյովիկի սպանության համար կասկածվողը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը կարող է լինել, քանի որ նա իր փեսայի հետ կապված խնդիրներ ուներ Լյովիկի հետ:
Բոլորն, այնուամենայնիվ, միաբերան մեկնաբանում էին, որ հարվածը վարչապետի դեմ էր ուղղված՝ նրա՝օրըստօրե ամրացող դիրքերը սասանելու նպատակով:
Ինչ-որ մի պահի գործում հետաքրքիր նրբերանգներ ի հայտ եկան, երբ եւս հինգ անձինք կալանավորվեցին, նրանց թվում առինջավանցի Կարեն Երեմյանը, ով Երեւանի ավագանու անդամ է, հայտնի Թիզ մականունով: Ի դեպ, Սեդրակյանի որդին նույնպես այդ կարգավիճակն ունի: Սակայն կարճ ժամանակ անց նրանց ազատ արձակեցին, իսկ մի քանի ամիս առաջ ընդհանրապես նրանց նկատմամբ դադարեցվեց հետախուզումը եւ գործը կարճվեց:
Մի խոսքով՝ կարելի է կանխատեսել, որ գործով աղմկահարույց բացահայտումներ դժվար թե լինեն՝ նկատի ունենալով քաղաքական հանգամանքը, ուստի մնում է սպասել դատավճռին, որից հասկանալի կդառնա իշխանության ներսի տրամադրություններն ու դիրքավորումները:
Անի Սահակյան
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը