Էրդողանին համեմատել են Հիտլերի հետ՝ ուսանողներին «ահաբեկիչներ» ասելու, սպառնալու համար

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ուսանողների հանդեպ դրսևորած սպառնալից վերաբերմունքի համար: Էրդողանը Աֆրինի օպերացիան դատապարտող ուսանողներին անվանել էր «կոմունիստ, հայրենիքի դավաճան, ահաբեկիչ» և հայտարարել, որ նրանց զրկելու է համալսարանում սովորելու իրավունքից: Քըլըչդարօղլուն, ողջունելով ուսանողների՝ հանուն Աֆրինի կազմակերպած նախաձեռնությունը, նշել էր, որ համալսարաններում ուժ չի կարելի գործադրել: «Համալսարանները գիտելիքի օջախներն են, այնտեղ բռնություն չպետք է լինի, հակառակ դեպքում չեն կարող գիտելիք տալ», ընդդիմադիրի խոսքերն է փոխանցում Ermenihaber-ը: Ըստ Քըլըչդարօղլուի՝ ստեղծված իրավիճակում համալսարանի ղեկավարությունն էր, որ պիտի գործեր, սակայն այլ ուժեր են այդ գործը ստանձնել: «Աթոռին նստած անձն ուղղակիորեն միջամտում է: Ասում է. «Ձեզ չեմ թողնի՝ համալսարանում սովորեք»: Բայց դու ո՞վ ես, որ թույլ չես տալու: Համալսարանները քո հոր սեփականությո՞ւնն են, ինչ է: Սահամանդրության 42-րդ հոդվածն ասում է, որ չի կարելի խախտել որևէ մեկի կրթություն ստանալու իրավունքը: Լսու՞մ ես, պարոն, սա իմ երկրի սահմանադրությունն է ասում: Եթե ընդօրինակում ես Պինոչետին, Հիտլերին կամ Մուսոլինիին, ապա դա արդեն ուրիշ բան, դուրս արի և բացեիբաց հայտարարիր»: Հիշեցնենք, որ Բողազիչի համալսարանում մի խումբ ուսանողներ քաղցրավենիք (լոխում) են բաժանել՝ այդպես նշելով մարտի 19-ին սիրիական Աֆրին քաղաքում Թուրքիայի զինված ուժերի վերահսկողության հաստատումը: Ուսանողների մեկ այլ խումբ էլ այդ նախաձեռնության դեմ է հանդես եկել։ Նրանք իրենց ձեռքում պաստառ են պահել, որտեղ գրված է եղել. «Ոչ օկուպացիայի և կոտորածների լոխումին»։ Ընդդիմացող ուսանողների մի մասը ոստիկանության կողմից բերման է ենթարկվել:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am