Քեզ մի քանի օր ժամանակ է մնացել. սպառնացել են Ազատության հրապարակում նստացույցի մասնակից Յուրա Աթոյանին

«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն, ով շուրջ մեկ շաբաթ իր աջակիցների հետ նստացույց է անում Ազատության հրապարակում ահազանգում է իրենց ուղղված սպառնալիքների մասին: NEWS.am-ի հետ զրույցում, մասնավորապես, Վոլոդյա Ավետիսյանը պատմեց, որ անհայտ անձինք սպառնացել են նստացույցի մասնակից, գյումրեցի ազատամարտիկ Յուրա Աթոյանին: «Այսօր անհայտ համարից զանգահարել են նստացույցի մասնակից Յուրա Աթոյանին, սպառնացել են, որ եթե շարունակես գնալ Ազատության հրապարակ, էդ նստացույցին մասնակցես, քեզ մի քանի օր ժամանակ է մնացել: Նաեւ հատուկ մարդիկ են ուղարկում, որ մեզ սադրեն: Դրանք գալիս, ասում են, որ ուժային մեթոդներով է պետք սրանց հետ խոսել, զենքով, չգիտեմ ինչով, ես էլ ասում եմ` բերաններդ փակեք, նման բան չկա, ես զինված հեղափոխության կոչ երբեք չեմ արել, մենք խաղաղ ցույց ենք անում, առաջարկում ենք ժողովրդին` խաղաղ միջոցներով հեղափոխություն անել»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը: Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանի հիմնական պահանջն է` չթույլատրել Սերժ Սարգսյանի եւ ռեժիմի վերարտադրումը, ստեղծել ժամանակավոր կառավարություն, դրանից հետո ազատ արձակել քաղբանտարյալներին: Պահեստազորի գնդապետը հայտնեց, որ այս պահին իրենք 20 հոգով են նստացույցը շարունակում, սակայն իրենց աջակիցները շատ են, գալիս են իրենց աջակցությունն են հայտնում եւ գնում են. «Նույնիսկ կուսակցություններ կան, որ արդեն համագործակցում են մեզ հետ, համամիտ են մեր մոտեցմանը, ուղղակի չեմ ցանկանում դեռ անուններ հայտնմել»: Նշենք, որ նստացույցի մասնակիցները պարզել են պաստառներ, որոնց վրա գրված է. «Թույլ չենք տա Սերժ Սարգսյանի վարչապետացումը», «Հայաստանն առանց քաղբանտարկյալների»: Պաստառներից մեկի վրա էլ գրված են «Սեֆիլյանի եւ մյուսների» գործով ամբաստանյալների անուններն ու դատարանի կողմից տրված պատժի չափը: Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը 2013թ. սեպեմբերին կալանավորվել եւ 2014-ի ամռանը 6 տարվա ազատազարկման է դատապարտվել, իսկ 2017-ի մայիսին ազատ է արձակվել համաներման արդյունքում: Նա դատապարտվել է խարդախության համար: Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am