Ուշացած արձագանք. Նո՞ր իմացաք այդ մասին

«168 ժամ» թերթը գրում է. «Ես զարմացած եմ, թե ինչու են այդ ուժերը որոշել հանրահավաքներ անցկացնել միայն հիմա, եւ ոչ՝ ավելի վաղ: Այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լինելու էր վարչապետ, հայտնի էր վաղուց, գոնե ես այդ մասին ասել եմ գոնե մեկ տարի: Եթե ես՝ օտար լինելով, այդ մասին ասում եմ արդեն մեկ տարի, ապա ներսում այդ մարդիկ ավելի վաղ պետք է իմանային այդ մասին: Իսկ եթե նրանք ավելի վաղ գիտեին, տրամաբանական է, որ պետք է ավելի վաղ սկսեին արձագանքել սպասվող փոփոխություններին»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով հայաստանյան մի շարք ուժերի իշխանափոխության ծրագրերին: Ըստ Կոլերովի` այդ ուժերի հույսերը, թե նրանք կարող են հաջողության հասնել, հավատ չեն ներշնչում, քանի որ իրականում երկիրը երբեք առանց ղեկավար չի մնա, եւ հաջողության համար անհրաժեշտ է հասարակության աջակցությունը:

Իր հերթին՝ եվրոպացի քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասել է, որ Հայաստանում ընդդիմադիր շարժման մեծ ներուժ չի տեսնում, որովհետեւ ընդդիմությունը լուրջ այլընտրանք չի առաջարկում:

«Այդ ուժերը նախաձեռնում են գործընթացներ՝ չիմանալով՝ կունենա՞ն հետեւորդներ, թե՞ ոչ: Սա այդքան էլ հասկանալի չէ, ինչո՞ւ նախաձեռնել մի գործընթաց, որի ընթացքն արդեն անորոշ է, առավել եւս՝ ավելորդ է խոսել արդյունքների մասին: Իշխանություններից դժգոհություններ միշտ կան, հատկապես՝ հետսովետական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, քանի որ խնդիրները շատ են, բայց պետք է լինի ընդդիմություն, որը կառաջարկի առավել լավ ծրագիր, առավել արժանահավատ կոչեր, քան իշխանությունը: Քանի դեռ այդ կոչերը չկան, հասարակությունը չի կարող համախմբվել եւ իրավիճակ փոխել»,- ասել է եվրոպացի վերլուծաբանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am