Արցախյան շարիաթը ողջունում է ձեզ. «Կապույտ մազերով» աղջիկը թուրքերի ոճով

Սոցիալական ցանցերում բուռն քննարկման թեմա է դարձել Արցախում Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի հետ կատարված միջադեպը:Այս միջադեպի հետ կապված կապույտ մազերով աղջիկը՝ Ասյա Խաչատրյանը, հանդես է եկել հայտարարությամբ: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը. Մարտի 29-ին ժամը 12-ին հավաքվում ենք Բարեկամություն մետրոյի հարևանությամբ (Հրաչյա Քոչարի կողմից), որպեսզի բողոքի երթով շարժվենք դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչություն՝ ի համերաշխություն և ի պաշտպանություն ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի: Ասյա Խաչտրյանն Արցախում խտրականության և բռնության է ենթարկվել ընդամենը կապույտ մազեր ունենալու և ծխելու համար: Ցանկալի է, որ երթի մասնակիցներն ունենան գունավոր մազեր և զինված լինեն ծխախոտներով՝ նույնիսկ չծխողները (ոչինչ մեկ անգամ ծխելը ձեզ չի սպանի): Իսկ ովքեր գունավոր մազեր չունեն, ապա կարող են կեղծամներ կամ էլ կապույտ ինչ-որ հագուստ կրել: Կատարվածը չի կարող անպատիժ մնալ, քանի որ մի կողմից կոպտագույն կերպով խախտվել են մարդու իրավունքները, իսկ մյուս կողմից էլ՝ փորձ է արվել արհեստական տարանջատում մտցնել հայաստանցու և արցախցու միջև: Այս ակցիայի միջոցով մենք փորձելու ենք նաև շեշտադրել այն հանգամանքը, որ մենք՝ հայաստանցիներս, Արցախի նկատմամբ ոչ պակաս իրավունքներ ունենք, քան ցանկացած արցախցի, քանի որ մենք կամովին համաձայնվել ենք վատ ապրել, որ Արցախն անկախ լինի, համաձայնել ենք վտանգել մեր կյանքերը, որ արցախցին ազատ լինի: Մեր պահանջն այն է, որ բոլոր հանցագործներն անհապաղ կերպով պատժվեն: Ցանկալի է, որ ակցիայի մասնակիցներն ունենան նաև պաստառներ հետևյալ կամ նմանատաիպ այլ գրություններով. 1. Ես էլ եմ կապույտ, ինձ էլ ծեծիր 2. Իսկ դու ի՞նչ ես ծխել Արցախի համար 3. Մազերդ մի՛ ներկիր Արցախի համար 4. Ազատ Արցախը չի ողջունում Ձեզ 5. Արցախյան շարիաթը ողջունում է ձեզ 6. Մերժի՛ր Սերժին 7. Տարկետում լինելու ա 8. Ես սև մազերով մարդ եմ, բայց սա նաև իմ խնդիրն է 9. Ես չեմ ծխում, բայց սա նաև իմ խնդիրն է 10. Կապույտը նույնպես հայեցի է 11. Ծխելը նույնպես հայեցի է 12. Բռնությունը հայեցի չէ 13. Կապույտը հոգու աղոթքն է, քույր 14. Ասում են իբրև կապույտի վրա, չեն նստում ճանճեր 15. Կապույտ աղջիկ՝ ակաթի ու կաթի պես հոգևոր 16. Խաղաղությունը կապույտ է 17. Ես Արցախում ազատ եմ 18. Արցախում տեղ չունի բռնությունը 19. Արցախը իմն է, ոչ թե բռնարար ոստիկանինը

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am