ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում պարբերաբար լուրեր են շրջանառվում, թե Արեւմուտքը Հայաստանում իշխանափոխության նպատակով աջակցում է ընդդիմադիր խմբերին, անգամ զինված խմբավորումներին, ինչպիսիք են «Սասնա ծռերը»: Մեկնաբանության եւ պարզաբանում ստանալու խնդրանքով Aysor.am-ը դիմել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին: Դեսպանի պատասխանում ասվում է. «Շրջանառվող այս լուրերն իրականությունից ավելի հեռու չէին էլ կարող լինել: Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերի, ինչպիսին «Սասնա ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Մենք չենք հանդուրժում «Սասնա ծռերի» եւ մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության, կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար: Անցած տարի «Սասնա ծռերի» անդամների գործողությունների հետեւանքով մարդկային կյանքեր կորսվեցին, իսկ մերձակա համայնքի բնակիչները անհարկի հայտնվել էին սոսկալի իրավիճակում»,-ասել է Միլզը:

ԱՄՆ դեսպանի պատասխանը խիստ ուշագրավ է՝ ինչքան էլ կանխատեսելի լինի նրա պատասխանի բովանդակությունը: Որեւէ բանական մարդ չէր կարող ակնկալել, որ ԱՄՆ-ը կամ ժողովրդավարական որեւէ այլ երկիր կարող է աջակցել ահաբեկչությանը, քաղաքական բռնությանը: Մյուս կողմից՝ Միլզի գնահատականը միանշանակ է եւ որեւէ տարընթերցման տեղիք չի տալիս:

ԱՄՆ դեսպանի խոսքի բովանդակությունից զատ՝ շատ ավելի էական է այն կոնյունկտուրան, ժամանակային միջակայքը, որում հնչեցվել է հայտարարությունը: Բանն այն է, որ «ծռության» քաղաքական խոսափող համարվող «Հանուն Հայաստան պետության» ճակատն այս օրերին ակտիվ փողոցային պայքար է ծավալում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ, եւ տեղի ունեցող հանրահավաքներում հնչում են հայտարարություններ, որոնք, մեղմ ասած, գտնվում են քաղաքականության եւ բռնության սահմանագծին: Ավելին՝ օրեր առաջ «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը բանտից իրենց կողմնակիցներին, ըստ էության, զինված ապստամբության կոչ արեց: Ահա այս համատեքստում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը կիրառական քաղաքական նշանակություն է ստանում. Վաշինգտոնը թափանցիկ ակնարկում է, որ չի հանդուրժելու իշխանության տապալման հակասահմանադրական որեւէ փորձ: Իրադարձությունների նման սցենարը մենք կանխատեսել էինք. երբ Ազատության հրապարակի հարթակը քաղաքացու կեցվածք չի ունենում, նույնիսկ գործող ավտորիտար, օլիգոպոլ իշխանությունը միջազգային հանրության աչքերում լեգիտիմացվում եւ ավելի քաղաքակիրթ է երեւում: Մյուս կողմից՝ քաղաքական արկածախնդրությունն ըստ էության լեգիտիմացնում է խիստ դատավճիռները Ժիրայր Սեֆիլյանի, «Սասնա ծռերի» գործերով: Ժիրայր Սեֆիլյանն ու նրա կողմնակիցները միջազգային հանրության աչքերում նույնանում են ահաբեկչության հետ. պատահական չէ, որ Սեֆիլյանի՝ քաղաքական հաշվեհարդար հիշեցնող դատավճիռը չարժանացավ միջազգային արձագանքի: Այս ամենի համատեքստում ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ծավալվող պայքարը չի արժանանալու ոչ միայն մեր հասարակության, այլ նաեւ միջազգային հանրության աջակցությանը՝ ըստ էության նպաստելով Սերժ Սարգսյանի նոր իշխանության լեգիտիմությանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am