Սերժ Սարգսյանը հաղթեց բոլորին, բայց պարտվեց

«Ժամանակ» թերթը գրում է. «Ճակատագրի հեգնանքով նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի շռնդալից հաղթանակից ընդամենը մի քանի օր հետո Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցավ ողբերգական հրդեհ: Ոչ մի երկիր նման պատահարներից երաշխավորված չէ, սակայն այն, ինչ տեղի ունեցավ Կեմերովոյում` անարդյունավետ եւ կոռուպցիոն կառավարման ողբերգական հետեւանքն էր: Ի դեպ, դա խոստովանեց անգամ Պուտինը, իհարկե` «բարի ցարի» կարգավիճակում դասեր տալով մարզային կոռումպացված պաշտոնյաներին: Կեմերովոն այս օրերին դարձել է մարդկային ողբերգության խորհրդանիշ, մյուս կողմից` բացահայտելով ռուսական իրականության կոնտրաստն ու թշվառությունը: Ինքնին անհասկանալի է, թե տեխնոլոգիապես հետամնաց երկրի կոռումպացված համակարգի առաջնորդն ինչպես կարող էր վստահության նման պաշար ստանալ նախագահական ընտրություններում, մյուս կողմից` պարադոքսալ է, որ Պուտինի՝ նման շռնդալից հաղթանակից հաշված օրեր անց Կեմերովոյի եւ առհասարակ` Ռուսաստանի հասարակությունը նման տոտալ անվստահություն է ցուցաբերում բարձր վարկանիշ ունեցող իշխանությունների հանդեպ: Մարդիկ նույնիսկ չեն հավատում պաշտոնական թվերին` վստահեցնելով, որ հրդեհի հետեւանքով զոհվել են ավելի մեծ թվով մարդիկ: Արեւմտյան որեւէ երկրում նման իրավիճակի չենք հանդիպի, որովհետեւ հասարակությունները համոզված են, որ նման պատահարները դառնալու են օբյեկտիվ եւ համակողմանի քննության առարկա: Եթե Կեմերովոյի հրապարակում հավաքված մի քանի հազար մարդ Պուտինին եւ նահանգապետին անվանում են մարդասպան, միանգամից արժեզրկվում են մի քանի օր առաջ դիկտատորի ստացած 54 միլիոն քվեները, որովհետեւ դրանց ստվերում երեւում է անհաղթահարելի անվստահություն իշխանության հանդեպ, որը մի օր վերածվելու է հասարակական ցասման:

Կեմերովոն ցույց տվեց, որ եթե Ռուսաստանում կրկնվեն մի քանի նման ֆորս-մաժորային իրավիճակներ, Պուտինի բարձր ժողովրդականությունը կփլուզվի օրերի ընթացքում` ավարտելով արքունիքի գրոհով կամ «պուտչով»: Նման տեսարաններով Ռուսաստանի պատմությունը հարուստ է: «Աստղային» ցուցանիշներով նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Պուտինը Կեմերովոյի առեւտրի տան մոտ զոհերի հիշատակը հարգեց գաղտագողի` ակամայից իրեն դրսեւորելով ոչ թե ժողովրդականություն վայելող առաջնորդի, այլ` սեփական ժողովրդին «օկուպացրած» օտարի որակներով:

Մոտավորապես նույն իրավիճակն է Հայաստանում: 2015-ի սահմանադրական հանրաքվեով Սերժ Սարգսյանը, ըստ էության, ֆորմալացրեց իր իշխանության երկարաձգումը, սակայն ընդամենն ամիսներ անց Հայաստանը բախվեց ֆորս-մաժորային երկու իրադարձությունների` 2016-ի Ապրիլյան պատերազմին եւ ՊՊԾ գնդի օգոստոսի գրավմանը: Այս երկու իրադարձությունները փուչիկի պես պայթեցրեցին իշխանության ամենակարողության միֆը` ցնցելով համակարգի հիմքերը: Սերժ Սարգսյանի անփոխարինելիության այսօրվա թեզը նույնպես միֆ է, որը պայթելու է ֆորս-մաժորային իրավիճակի կամ նույնիսկ ռեալ այլընտրանքի առկայության դեպքում, որովհետեւ ավտորիտար իշխանությունների ուժը խարսխված է ոչ թե ինստիտուցիոնալ հիմքերի, ռացիոնալ օրակարգի, այլ հասարակության վախի, անտարբերության, ապատիայի վրա: Արտաքուստ ինչքան ուժեղ եւ անպարտելի է թվում ավտորիտար իշխանությունը` նույնքան խոցելի եւ անօգնական է այն դառնում ոչ ստանդարտ իրավիճակներում: Սերժ Սարգսյանի նոր իշխանությունը կայանում է «ազգային համերաշխության» մթնոլորտում, որի առանձնահատկությունը, սակայն, հասարակության սուբյեկտության ոչնչացումն է: Ժամանակակից պետության հիմնական սուբյեկտը, սակայն, ոչ թե իշխանությունն է, այլ քաղաքացիական հասարակությունը, որի սուբյեկտության անխուսափելի վերականգնումը գործող իշխանությանը թողնելու է իր իսկ ստեղծած միֆի` «ազգային համերաշխության» փլատակների տակ: Պատկերավոր ասած` Սերժ Սարգսյանն այսօր հաղթում է բոլորին` պարտվելով ժամանակին ու պատմությանը:
Պատմությունն ու ժամանակը անողոք դատավորներ են, որոնք երբեք չեն խնայում իշխանություններին, առաջնորդներին, որոնք անցել են ռուբիկոնը` վերջնականապես այրելով հետդարձի բոլոր ճանապարհները, կտրվելով անցյալից, օտարվելով իրականությունից, մշուշի մեջ խեղդելով ապագան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am