Գուլպա սպառող ազգի կամ՝ 3 միլիոն շնչին 8 միլիոն սառնարան հասնող ներմուծման մասին

«Փաստ» օրաթերթը գրում է. Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում մի հետաքրքիր ինֆոգրաֆիկա է հրապարակել, որը վերաբերում է 2017–2018 թթ. հունվար եւ փետրվար ամիսների ներմուծման համեմատական արդյունքներին՝ ըստ որոշ ապրանքատեսակների։

Համեմատական աղյուսակների մեջ բերվել են անցած երկու ամիսների` հագուստի, կենցաղային տեխնիկայի, սննդի ու ավտոմեքենաների ներմուծման ցուցանիշները: Այս պաշտոնական ինֆոգրաֆիկան բավական գեղեցիկ է ու խոսուն, ու միայն այն տեսնելով՝ կարելի է մտածել, թե մեզ մոտ ամեն ինչ լավ է, տնտեսությունը զարգանում է, պահանջարկ կա եւ այլն, եւ այլն:

Այդ ցուցանիշների ամենահետաքրքիր մասը վերաբերում է գուլպաներին, ավելի ճիշտ՝ դրանց թվաքանակին: Ըստ վարչապետի կողմից հրապարակված ցուցանիշների՝ այս տարվա հունվար–փետրվար ամիսներին Հայաստան է ներմուծվել ոչ ավել ոչ պակաս 43 միլիոն 683 հազար զույգ գուլպա, ինչի աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 2368%: Այսինքն՝ սրանից մեկ տարի առաջ այս ամիսների համար հայերին բավական էր 1 միլիոն 845 հազար զույգ գուլպան, իսկ այսօր՝ 45 անգամ ավելի: Թե գուլպաների հայկական պահանջարկն ինչու է այսպես աստղաբաշխական տեմպերով աճել մեկ տարում, դժվար է հասկանալ եւ գուցե պետք էլ չէ: Իսկ թե այդ գուլպաների անվան տակ իրականում ինչ ենք ներկրել մեր երկիր, հայտնի չէ: Ամեն դեպքում բացասականն այստեղ ոչ թե այդ գուլպաների մեծ թիվն է, որովհետեւ, իսկապես, բացասական լինել այն չի կարող, քանի որ խոսում է պահանջարկի մասին, այլ այն, որ սեփական երկիրդ չի կարողանում ապահովել ամենահասարակ սպառման իրերի անրաժեշտ քանակը: Գուցե վարչապետի գրառումից ոգեւորված որոշ գործարարներ մտափոխվեն ու սկսեն գուլպա՞ արտադրել: Կրկնակի աճ է գրանցվել նաեւ գործվածքների պարագայում: Ներմուծումն ավելացել է գրեթե երկու անգամ: Այս տարի ունեցել ենք 2 միլիոն 731 հազար քառակուսի մետր գործվածքի ներմուծում, իսկ նախորդ տարի՝ 1 միլիոն 381 հազար: Այս ապրանքների ներմուծման ծավալների ավելացմանը զուգահեռ որոշակիորեն նվազել է կոշկեղենի ու տղամարդկանց հագուստի ներմուծումը: Կենցաղային տեխնիկայի եւ տան պարագաների աղյուսակում էլ առաջին տեղը զբաղեցնում էին սառնարանները: Ըստ այդմ, այս տարի Հայաստան է ներմուծվել 8322 հատ սառնարան, նախորդ տարվա 1898–ի փոխարեն: Այստեղ ամենուշագրավն այն է, որ ինֆոգրաֆիկայում նշված է, թե ներմուծվել է 8 միլիոն 322 հազար հատ սառնարան, ինչը շատերին ֆանտաստիկայի ժանրից կարող է թվալ: Եվ իսկապես, հազիվ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի ինչի՞ն է պետք 8 միլիոն սառնարանը: Բարեբախտաբար, վարչապետի գրառման տակ նրա մամուլի քարտուղար Արամ Արարատյանը նշել է, թե իրականում տեղի է ունեցել վրիպակ: Նա այսօր մակագրել է, թե սառնարանների չափման միավորը նշվել էր «հազար հատ»՝ ուղղակի «հատ»–ի փոխարեն: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am