Ոստիկանության նախկին գնդապետը հերքում է, որ ինքը մեղայականով ներկայացել է իրավապահներին (տեսանյութ)

Փաստաբանների պալատի փաստաբան Արման Թամրազյանը այսօր՝ մարտի 28-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում որոշ տեղեկություններ ներկայացրեց 2017 թ-ի օգոստոսի 5-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի մասին: Ա. Թամրազյանը պաշտպանում է նշված քրգործով կալանավորված, կասկածյալ Սուրեն Ջեյրանյանի շահերը: Փաստաբանը հայտնում է, որ նախաքննության ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ բացթողումներ, որոնց մասին դատաքննության ժամանակ, երբ կսկսվի ապացույցների հետազոտումը, ինքը կներկայացնի դատական նիստին: Դատական նիստը տեղի է ունենում Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում և այն վարում է Սուրեն Մնոյանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում փաստաբանը ասում էր, որ իր պաշտպանյալ Ս. Ջեյրանյանը հայտարարել է, որ վթարի պահին ավտոմեքենայի ղեկին եղել է Ռաֆայել Սարգսյանը: Նշված փաստը հիմնավորել է նաև գործով անցնող Լիլիթ Բաղդասարյանը, ով վթարի պահին խոսել է Ս. Ջեյրանյանի հետ տեսազանգով: Ֆոտոլրագրողի հարցին՝ այդ դեպքում, եթե Ս. Ջեյրանյանը չի վարել ավտոմեքենան, ապա ինչու է նրա հայրը՝ ոստիկանության նախկին գնդապետ Սամվել Ջեյրանյանը, ինքնակամ ներկայացել ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ մեքենան ինքն է վարել: Փաստաբանը այդ հարցին պատասխանեց, որ նման տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և եթե նման բան լիներ, ապա քրեական գործում այդ մասին գոնե մեկ բառով նշում կլիներ, մինչդեռ այդ մասին ոչինչ չկա: Մանրամասները՝ այստեղ:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am