Տարածված լուրերը սխալ են, որն է 10-ամսական երեխայի տատի մահվան պատճառը

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 64-ամյա կնոջ մահվան և վերջինիս թոռնիկի էլեկտրահարվելու դեպքի հանգամանքները։ Չնայած փորձաքննության եզրակացությունը դեռ չկա, սակայն 64-ամյա կնոջ մահվան պատճառը ոչ թե էլեկտրական սավանն է, ինչպես տարածվել է լրատվամիջոցներում, այլ լոգարանի տաքացուցիչ սարքը: Փորձաքննությունը կտա սարքի խափանման պատճառը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 64-ամյա կնոջ և երեխայի տան անդամը: «Այս պահին հաշվի առնելով տարածված անհեթեթ և տրամաբանությունից դուրս հայտարարությունները, ստիպված եմ խոսում, որ իսպառ վերացնեմ մեր տանը տեղի ունեցած ողբերգության շուրջ ծավալվող ասեկոսեները, սխալ լուրերը: Նշեմ, որ նույն օրը տարածվել է նյութի ուղղված տարբերակը, որը փոքր-ինչ ճիշտ էր, բայց արդեն տարածվել էր հին տարբերակը»,- ասաց ընտանիքի անդամը: Նա նաև նշեց, որ երբևէ չի լսել նման իրի մասին, ինչպիսին էլեկտրական սրբիչն է, օգտագործված սարքը, որը հանգեցրել է ողբերգության, էլեկտրական տաքացուցիչն է, որը նախատեսված է հատուկ լոգարանի համար և համապատասխան սերտիֆիկատում նշվում է, որ անվտանգ է նաև երեխաների համար.«Այն ճապոնական արտադրության է, ձեռք է բերված Մոսկվայից, որը հատուկ նախատեսված է թաց և խոնավ միջավայրում օգտագործելու համար, տաքացնում է օդը»: Ինչ վերաբերում է հրապարակումներին, թե տատը երեխային փաթաթել է էլեկտրական սավանի մեջ, ընտանիքի անդամն ասաց, որ տատը շատ հոգատար է եղել, իսկ դեպքի օրը երեխային փաթաթել է հենց երեխայի սրբիչով: «Ըստ նախնական վարկածի՝ տատիկը հնարավորինս հասցրել է երեխային հեռու պահել սարքից ու հոսանքահարումը վերցրել է իր վրա: Երեխայի վիճակն այժմ նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում, մնում են հետագա բուժումները»,- ասաց նա: Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտի 22-ին` ժամը 17:10-ին, «Մուրացան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկից «էլեկտրահարվածություն, ձախ սրունքի այրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 10 ամսական երեխա։ Բացի այդ, նույն բնակարանում հայտնաբերվել է երեխայի տատի դին, ով, նախնական վարկածով, մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am