Չնայած Հայաստանում քութեշի դեպքերի ավելացմանը հիվանդության բռնկման վտանգ չկա

Հայաստանում 2018 թվականի հունվար-փետրվարին գրանցվել է քութեշի 109 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակի 68-ի համեմատ: Մեծ մասն արձանագրվել է մանկահասակ երեխաների շրջանում: Ֆեյսբուքյան խմբերից մեկում հայաստանցի ծնողները մտահոգություն են հայտնել իրենց մանկահասակ երեխաների շրջանում թե ամանորյա օրերին, թե վերջերս քութեշի բավականին շատ դեպքերի հետ կապված: Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանի հետ: «Նախորդ տարվա փետրվարին արձանագրվել է 44 դեպք, իսկ այս տարվա նույն ժամանակում՝ 54: Սակայն դեպքերի հաշվարկը համաճարակաբանական տեսակետից ճիշտ չէ մեկնաբանել բացարձակ թվերով: 100 000 բնակչի հաշվով նախորդ տարվա փետրվարին ցուցանիշը կազմել է 1.5, այս տարի՝ 1.8: Աճը շատ չնչին է: Թվի ավելացումը քութեշ հիվանդության համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործման և դեպքերի ակտիվ հայտնաբերման արդյունք է»,-ասաց Թորոսյանն ու նշեց, որ քութեշի բռնկման  վտանգ չկա: Քութեշը բնորոշ է միայն մարդկանց: Այն հիմնականում արտահայտվում է նշաբորբով, ընդհանուր ինտոքսիկացիայով և մանր կետավոր ցանով: Այս հիվանդության հիմնական թիրախային խումբը 2-10 երեխաներն են: Վարակի աղբյուր հանդիսանում են միայն հիվանդ անձինք: Լիարժեք չբուժվելու դեպքում մարդը կարող է դառնալ առողջ վարակակիր: Այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, բայց երեխաների դեպքում չի բացառվում նաև կոնտակտային ճանապարհը: Թորոսյանը հորդորեց առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկական օգնության, որպեսզի հիվանդը չդառնա առողջ մանրէակիր, և կանխվի հիվանդության տարածումը: Բժշկի դիմելու դեպքում բարդությունները բավականին քիչ են լինում: Հիվանդությունը շատ հեշտ է բուժվում: Սակայն եթե հիվանդության 4-5-րդ օրը օրգանիզմը շատ թույլ է, կարող են զարգանալ էնդոկարդիտներ, մի խումբ լիմֆատիկ գեղձերի բորբոքումներ, հոդերի ախտահարումներ: «Քութեշի բռնկման վտանգ չկա այս պահին: Հիվանդացության 10 դեպքով բարձրացումը չի կարելի վտանգ համարել: Առհասարակ քութեշով բռնկումներ շատ հազվադեպ են գրանցվում»,-եզրափակեց Թորոսյանը:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am