ԱԱԾ Գորիսի բաժնի պետի քույրը հարբած վիճակում մտել է Գորիսի ոստիկանություն, հայհոյել է, պոկել ոստիկանի ուսադիրը

Ժամանակը գրում է.Մարտի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի բնակչուհի՝ 32-ամյա Լիանա Ջավահիրյանը ոչ սթափ վիճակում այցելել է ոստիկանության Գորիսի բաժնի վարչական բաժին և ոտքերով մի քանի անգամ հարվածել բաժնի մուտքի երկաթյա դռանը և պահանջել, որպեսզի դուռը բացեն։ Ջավահիրյանի առջև դռները բացելուց հետո նա ներս է մտել շենք և հայհոյանքներ տեղացել ոստիկանության աշխատակիցների հասցեին, ու երբ նրան փորձել են կարգի հրավիրել, հիստերիկ պահվածքով հարձակվել է հերթապահ մասի տեսուչ, օրվա հերթապահ Վահան Աղայանի վրա և համազգեստի վրայից պոկել ուսադիրը։ Ջավահիրյանը մոտ 30 րոպե շարունակել է աղմուկ բարձրացնել, սեռական բնույթի հայհոյանքներ տալ ոստիկանության ծառայողների հասցեին։ Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Երեկ այս միջադեպից հետո տեղեկություն տարածվեց, որ Լիանա Ջավահիրյանը նախկինում 4 անգամ դատված է եղել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) և ստորագրությամբ բաց է թողնվել։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Լիանա Ջավահիրյանը Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի հարազատ քույրն է։ Հիշեցնենք, որ Կարեն Ջավահիրյանի մյուս քույրն էլ՝ Քնարիկ Ջավահիրյանը, և մայրը խարդախության միջոցով մոտ 6 տասնյակ գորիսեցիների անուններով «Կամուրջ» վարկային կազմակերպությունից հազարավոր դոլարներ են վերցրել, և հիմա տուժած գորիսեցիները որևէ կերպ չեն կարողանում արդյունքի հասնել. իրենց գունքը, բնակարանները կալանքի տակ են, իրենց վրա պարտավորություն է դրված վճարել այդ վարկերը, իսկ ԱԱԾ պետի ազգականները՝ մայրը և քույրը, որևէ կերպ չեն անցնում քրեական գործով, որը ներկայումս քննում է ՊԵԿ-ի քննչական ծառայությունը։ Եվ սա այն դեպքում, երբ բոլոր տուժածները իրենց բացատրությունների, հարցաքննությունների մեջ շատ հստակ նշում են, թե ինչպես են դարձել ԱԱԾ Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի մոր ու քրոջ զոհը, ինչպես են ամիսներ շարունակ Ջավահիրյանների դռները ընկած խնդրել՝ մարել վարկը, որպեսզի իրենք իրենց ունեցվածքը չկորցնեն, բայց ապարդյուն։ Փաստորեն ԱԱԾ Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանը բավական ունիկալ ընտանիք, ազգականներ ունի։ Քույրերից մեկը նախկինում 4 անգամ դատապարտված սկանդալների սիրահար է, մյուսը՝ խարդախությունների մեծ վարպետ։ Իսկ նրանց մայրը ևս ոչնչով հետ չի մնում։ Ուշագրավ է, սակայն, որ բոլոր դեպքերում էլ Ջավահիրյանները անպատիժ են մնացել՝ թերևս պայմանավորված Կարեն Ջավահիրյանի պաշտոնով և կապերով։

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am