Անխուսափելի պատերազմի նավթադոլարային հետագիծը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանցի վերլուծաբան Կոնստանտին Մակիենկոն «Կոմերսանտում» հանդես է եկել «Ղարաբաղյան պատերազմի նավթադոլարները» վերտառությամբ հոդվածով, որտեղ, ըստ էության, հիմնավորապես կասկածի տակ է դնում բոլոր այն պնդումները, թե ԼՂ հակամարտության գործընթացում պահպանվում է ստատուս-քվոն: Ըստ վերլուծաբանի` առնվազն 2004-ից հակամարտ կողմերի ուժերի հարաբերակցությունը սկսել է փոխվել, երբ նավթի համաշխարհային բարձր գների ֆոնին Ադրբեջանը շեշտակի մեծացրել է իր ռազմական բյուջեն եւ սպառազինությունների ձեռքբերման ծավալները: 2008-ից Բաքուն արմատապես վերանայել է ռազմական իմպորտի մոդելը` շեշտը դնելով նոր արտադրության բարձր տեխնոլոգիական սպառազինության պատվերների վրա: 2014-ին Ադրբեջանն արդեն ռազմա-տեխնիկական մեծ առավելություն ուներ Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի հանդեպ, հատկապես` տանկերի, հրթիռային համակարգերի ոլորտում: Հենց սա էլ դարձավ 2016-ի Քառօրյա պատերազմի սանձազերծման հիմնական մոտիվը: Պատմական փորձը հուշում է, որ հենց ուժերի հավասարակշռության խախտումն է մեծացնում պատերազմի ռիսկը: Իհարկե, 2016-ի պատերազմում Ադրբեջանը չկարողացավ լուծել իր ռազմավարական խնդիրը` բավարարվելով տակտիկական նշանակություն ունեցող մի քանի բարձունքի գրավումով, մյուս կողմից` հայկական զինուժը Բաքվի ագրեսիան կասեցրեց մարդկային մեծ կորուստների գնով, ինչը, ի դեպ, հենց ռազմա-տեխնիկական բալանսի խախտման, ավելի ստույգ` սպառազինությունների ոլորտում Ադրբեջանի գերակայության հետեւանք է:

Ռուս փորձագետը կարծիք է հայտնում, որ նոր պատերազմը, ըստ էության, անխուսափելի է, որովհետեւ վերջին տաս տարում Ադրբեջանը սպառազինության եւ բանակի մոդեռնիզացիայի վրա ծախսել է մոտ 25 միլիարդ դոլար, եւ ուժերի հավասարակշռությունը փոխվում է, ըստ էության, ամեն օր: Ստատուս-քվոյի փոփոխությանը նպաստում են նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում արձանագրվող դեմոգրաֆիական եւ տնտեսական միտումները, որոնք, մեղմ ասած, Հայաստանի օգտին չեն:

Իհարկե, մխիթարում է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այն քիչ միջազգային հարթակներից մեկն է, որի վրա չի տարածվում Ռուսաստանի եւ Արեւմուտքի հակադրությունը, եւ հայ-ադրբեջանական առաջնագծում խաղաղության պահպանման հարցում կոնսենսուս գոյություն ունի ոչ միայն համանախագահների, այլ նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի հարեւան Իրանի միջեւ: Սակայն միջազգային բարենպաստ համատեքստի գործոնը պետք չէ գերագնահատել, մանավանդ, որ ներկայումս տեղի է ունենում միջազգային իրավունքի եւ երաշխիքների ինստիտուտի թուլացման գործընթաց: Այս հանգամանքն ավելի է մոտիվացնում պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի ցանկությունը: Առնվազն Ռոբերտ Քոչարյանի նախագահության մեկնարկից` Հայաստանը ԼՂ հարցում վարում է կարգավորման գործընթացը ձգձգելու, ստատուս-քվոն պահպանելու քաղաքականություն, որն, իհարկե, կարող էր արդարացված լինել, եթե ժամանակն օգտագործված լիներ` նոր որակի պետություն կայացնելու համար: Ադրբեջանի նավթադոլարները եղանակ չէին ստեղծի միջազգային հարթակներում կամ էապես չէին փոխի հավասարակշռությունը սպառազինությունների ոլորտում, եթե Հայաստանը առաջին պատերազմի հաղթանակի էֆեկտն օգտագործեր քաղաքական, տնտեսական ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու համար: Հայաստանն արցախյան առաջին պատերազմում հաղթանակ տարավ, որովհետեւ Ադրբեջանի հետադիմական մոդելին հակադրեց համաշխարհային զարգացման համատեքստին ներդաշնակ դեմոկրատական համակարգ: Սակայն խաղաղության ավելի քան երկու տասնամյակում Հայաստանում մսխվեց հաղթանակի քաղաքական, բարոյական էֆեկտը: Հաղթանակը սեփականացվեց էլիտայի կողմից` դառնալով ապօրինի հարստություն, դղյակներ, անվերահսկելի եւ սանձարձակ իշխանություն, կեղծված ընտրություններ: Հայաստանը կորցրեց իր որակները` մեր էլիտայի ագահության, անտաղանդության հետեւանքով` ակամայից նպաստելով պատերազմի վերսկսման հավանականության մեծացմանը, որովհետեւ նավթադոլարը դարձյալ գործոն է դարձել կարգավորման գործընթացում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am