Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է

«Ժամանակ» թերթը գրում է. «Մոտ երկու շաբաթ հետո Արմեն Սարգսյանը ստանձնելու է Հայաստանի նախագահի պաշտոնը: Չնայած այն հանգամանքին, որ չորրորդ նախագահը չի հանդիսանալու պետության ղեկավարը եւ էապես «խուզվել» են նրա լիազորությունները, սակայն Արմեն Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե երկիրը ղեկավարելու է խոսքի ուժով` ակնարկելով հասարակության վրա հենվելու մտադրության մասին: Ժամանակակից քաղաքականության մեջ հստակ խոսքը, դիրքորոշումը երբեմն ավելի ազդեցիկ նշանակություն են ունենում հանրային կարծիքի ձեւավորման վրա, քան ֆորմալ լիազորությունները, որոշումները, հրամանագրերը: Մարտի 2-ի քվեարկությունից հետո Արմեն Սարգսյանը փաստացի Հայաստանի իշխանության էլիտայի առանցքային ներկայացուցիչ է եւ, անկախ այն հանգամանքից, որ դեռ պաշտոնապես չի ստանձնել պաշտոնը, միանգամայն պատասխանատու է երկրում ընթացող զարգացումների, տեղի ունեցող իրադարձությունների համար, մանավանդ, երբ, այսպես կոչված, հանրային քարոզարշավի օրերին հասարակական տարբեր սեգմենտների խոստանում էր բոլոր հարցերի վերաբերյալ հայտնել իր դիրքորոշումները:

Սակայն այնպիսի տպավորություն է, որ նախագահ ընտրվելուց հետո Արմեն Սարգսյանն անհետացել է, եւ երկրում կատարվող կարեւոր իրադարձությունները նրան չեն հուզում:

Օրենսդրորեն Երեւանի ավագանին լրագրողների առջեւ փակվում է, ինչը ենթադրում է մունիցիպալ իշխանության նկատմամբ հասարակական վերահսկողության էական սահմանափակում, սակայն Արմեն Սարգսյանն որեւէ կերպ չի արձագանքում այս փաստին` թեեւ տասնյակ անգամներ կարեւորել է լրատվամիջոցների աշխատանքը եւ պետական մարմինների գործունեության հրապարակայնությունը: Սարգսյանի այդ վերացական հայտարարությունները գրոշի արժեք չունեն, եթե նա չի արձագանքում կոնկրետ իրադարձության: Սա հենց այն բացառիկ դեպքն էր, երբ Արմեն Սարգսյանը խոսքի իշխանությամբ կարող էր ազդել զարգացումների վրա` կանխելով ժողովրդավարության էական սահմանափակման կոնկրետ դրսեւորումը: Կամ` հատկապես ընդդիմադիր ուժերի հետ նախընտրական հանդիպումների ժամանակ Արմեն Սարգսյանը տողատակով հասկացնում էր, որ ինքը դեմ է քաղաքականապես մոտիվացված ազատազրկումներին: Արմեն Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո դատարանը տասը տարի հինգ ամիս ազատազրկման դատապարտեց Ժիրայր Սեֆիլյանին, ինչը քաղաքական հաշվեհարդարի դրսեւորում համարեցին անգամ վերջինիս գաղափարական հակառակորդները, սակայն Արմեն Սարգսյանը շարունակեց լռել եւ որեւէ կերպ չարձագանքեց տեղի ունեցածին: Արմեն Սարգսյանը «հետեւողականորեն» լռեց նույնիսկ այն ժամանակ, երբ խորհրդարանը, ըստ էության, խմբագրեց Սահմանադրությունը` ավելի կրճատելով նաեւ նախագահի լիազորությունները եւ խորհրդարանական համակարգի փոխարեն` երկրում ներդնելով ըստ էության, անձնակենտրոն սուպերվարչապետական մոդել: Երկրում ստեղծված վիճակի, հոռի բարքերի համար ավելի շատ պատասխանատու են ոչ թե այն ստեղծողները, այլ նրանք, ովքեր գալիս են դրսից` որպես փրկիչ, բարեփոխիչ: Այսօրվա գավառամիտ, վայրենի իշխանությունն իրականում վերարտադրվում է հենց այս կարգի` արեւմտյան բարի ու գեղեցիկ արտաքինով կոմֆորմիստների մասնակցությամբ եւ թողտվությամբ: Խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանի իշխանությունը վերարտադրվում էր Կարեն Կարապետյանի «նոր ոգով», Սերժ Սարգսյանի նոր իշխանությունն այս օրերին ամբողջանում է Արմեն Սարգսյանի բարի ու անբովանդակ ժպիտով: Արմեն Սարգսյանի նախագահական առաքելությունը, ըստ էության, հենց դրանով էլ սահմանափակվում է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am