Մեզանում «ազգի զավակները» լիքն են, իսկ քաղաքացիները՝ քիչ

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Մեր խնդիրներից մեկն այն է, որ մենք չգիտենք, թե որոնք են մեր այն իրավունքները, որոնց համար արժե պայքարել, եւ որոնք են, որ ընդհանրապես իրավունքների շարքին չեն պատկանում: Օրինակ՝ հայկական ֆեյսբուքում պայքար են մղում ոստիկանական գունդը զենքով գրավելու իրավունքի համար՝ հանուն սպանելու, պատանդ վերցնելու, մեքենաներ վառելու իրավունքի: Այդ դեպքում կարելի է վերցնել Քրեական օրենսգիրքը եւ այնտեղ զետեղված բոլոր հոդվածները դիտարկել որպես իրավունք, ոչ թե որպես հանցագործություն:

Կամ՝ վերցնենք ավելի «թեթեւ դեպք»: Մարդիկ պայքարում են՝ քաղաքում 100 կիլոմետր ժամ արագությամբ քշելու եւ չտուգանվելու իրավունքի համար: Եվ իրար են առաջարկում զանազան հնարքներ, թե ինչպես քշել այդ վտանգավոր արագությամբ ու չտուգանվել: Նույնը՝ ծխողների իրավունքը՝ նստել փակ տարածքում եւ կայֆ ստանալ՝ ուրիշներին թունավորելով:

Բայց հիշենք, որ Հայաստանի տարածքը 29 հազար քառակուսի կիլոմետր է: Դրանից փակ տարածքն են կազմում բոլորը միասին վերցրած, ենթադրենք, 100 քառակուսի կիլոմետր (իրականում, երեւի, ավելի քիչ է): Հետեւաբար 28 հազար 900 քառակուսի կիլոմետրը ծխողների տրամադրության տակ է: Դուրս եկեք փակ տարածքից մաքուր օդի ու ծխեք՝ որքան ուզում եք: Դրանից լավ իրավո՞ւնք: Եվ հակառակը՝ կան իրավունքներ, որոնք պետք է պաշտպանել: Դա, նախեւառաջ, սեփական համոզմունքներն ունենալու եւ արտահայտելու իրավունքն է: Ես, օրինակ, զգում եմ, որ շատ հարցերում համաձայն չեմ իմ համաքաղաքացիների տեսակետների հետ, ես ակնհայտորեն փոքրամասնության մեջ եմ թեկուզ վերը շարադրված խնդիրներում, բայց մեծամասնության ոչ մի ճնշում, ոչ մի շանտաժ չի կարող ինձ ստիպել մտնել ընդհանուր հոսանքի մեջ: Ճիշտ նույն ձեւով մարդը լիակատար իրավունք ունի որոշելու, թե ինչպես է հագնվում, ինչ գույնի է ներկում մազերը, երբ է սկսում սեռական կյանքը, ում հետ եւ ինչպես է այն անցկացնում եւ այլն: Այդ իրավունքը չընդունող «քյարթուները» կարող են ապրել ինչպես հեռավոր լեռնային գյուղում, այնպես էլ Երեւանի կենտրոնում, այնպես որ՝ այստեղ ինչ-որ աշխարհագրական կամ տեղայնական խնդիր չկա: Խնդիրը հետեւյալն է՝ մեզանում «ազգի զավակները» լիքն են, իսկ քաղաքացիները՝ քիչ: Որպես «ազգի զավակներ» մենք կարող ենք ընդդիմանալ, երբ որեւէ մեկի վարքը, մեր կարծիքով, չի համապատասխանում «հայու գենի» մասին մեր պատկերացումներին: Բայց քանի որ մենք քաղաքացի չենք, մենք չափազանց հանդուրժող ենք մարդկանց բացահայտ ապօրինի վարքի հանդեպ: …Վերջերս երթուղային տաքսիում մի կին նկատողություն արեց վարորդին եւ խնդրեց, որ չծխի: Վարորդը խոնարհաբար գցեց ծխախոտը, բայց փնթփնթաց՝ «էս ի՞նչ ա դառել էս երկիրը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am