Ռուս պատգամավորը ծաղրեց Ալիեւին (video)

ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն այսօր Երևանում հրավիրած ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանն ու Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածքներ հայտարարելու մասին հայտարարություններին: Կոնստանտին Զատուլինն ասաց, որ ինքը Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամության կողմնակից է, ինչպես և Ռուսաստանի պետական դումայի մի շարք պատգամավորներ:

«Ամենայն հավանականությամբ այդ հայտարարությունը ներքին սպառման համար էր՝ հաշվի առնելով ընտրությունների գործոնը, բայց այն չի դիմանում ոչ մի քննադատության պատմության ու քաղաքականության տեսնակյունից: Ուղղակի հասկանալի չէ, թե ինչպես որևէ մեկը կարող է լուրջ վերաբերվել այդ հայտարարությանը»,- ասաց նա:
Զատուլինը նաև մի դեպք պատմեց, թե ինչպես էր տարիներ առաջ Արցախի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանը Հռոմում ծաղրել է ադրբեջանցիներին:
Վերջինս նշեց նաև , որ իրենք մտահոգված են նաև այն փորձերով, որոնք միտված են բանակցային գործընթացը փակուղի տանելու և արտահայտվում են ռազմական հռետորաբանությամբ, ուժի կիրառման սպառնալիքով: «Մենք հասկանում ենք, ո ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես աշխարհի մի շարք այլ հակամարտություններ, չունի կարգավորման այլ տարբերակ, քան խաղաղ կարգավորումն է: Ռուսաստանում, ինչպես և միշտ, մտահոգված են նրանով, որ ռազմական տարբերակը կիրառելի չլինի այս կոնֆլիկտի լուծման համար: Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, ապա ասեմ, որ ես կցանկանայի մաքսիմալ կոռեկտ արտահայտվել՝ հաշվի առնելով այն, որ վաղը կկարդամ իմ մեկնաբանությունները Ադրբեջանի ԶԼՄ-ներում: Ադրբեջանի հարգելի նախագահը թուլացրել է իր դիրքերը՝ միջազգային հանրության առաջ նման հայտարարություններ անելով: Դրանք, հավանաբար, ներքին լսարանի համար են արվել, ընտրություններից առաջ, բայց չեմ կարծում, թե այն քննադատությանը կդիմանա պատմական, քաղաքական և այլ տեսանկյուններից: Պարզ չէ, թե ով կարող էր լուրջ վերաբերել այս մտքերին»,– ասաց  Կոնստանտին Զատուլինը:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am