Մեքսիկայում ավտոբուսը վթարի է ենթարկվել. զոհվել է 16 ֆուտբոլիստ
Մեքսիկայում ֆուտբոլային սիրողական թիմ տեղափոխող ավտոբուսը գետն է ընկել: Վթարը տեղի է ունեցել Վերակրուս նահանգի տարածքում: Տեղեկությունների համաձայն՝ կա 16 զոհ և 10 վիրավոր: Այդ մասին հայտնում է AFP-ը: Նախնական հետաքննությունից հետո պարզվել է, որ բարձր արագությամբ սլացող ավտոբուսը շրջվել է «պառկած ոստիկանի» վրայով անցնելու ժամանակ՝ կամրջից ընկնելով գետը:
