Ռուսաստանում այրել են իրավապաշտպանների մեքենան
Հարձակում է իրականացվել Ինգուշեթիայի Հանրապետությունից Գրոզնի (Չեչնիա) ուղևորվող «Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի» իրավապաշտպանների մեքենայի վրա:
Ինչպես տեղեկացնում է Медиазона գործակալությանը թղթակիցը, ով մեքենայում է գտնվել, հարձակվողները մոտ 20 հոգի են եղել: Լրագրողի խոսքով` մեքենան փորձել են այրել:
Մեքենայում 8 մարդ է գտնվել, որոնց թվում The New Times-ի լրագրողուհի Ալեքսանդրինա Ելագինան, ինչպես նաև թղթակիցներ Շվեդիայից և Նորվեգիայից:
Նշվում է, որ հարձակվողները դիմակավորված են եղել և փայտե փողերով ծեծի են ենթարկել մեքենայի ուղևորներից մի քանիսին:
