Ո՞վ է կանգնած Գերմանիայում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ բողոքի ակցիաների հետևում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապ է ունեցել Գերմանիայում 2016թ. հունիսին Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քննարկումների ժամանակ բողոքի ցույցերի կազմակերպման հետ: Այս մասին հայտնի է դարձել «Գերմանաբնակ օսմանցիներ» հանցավոր խմբավորման հետ սերտ կապեր ունեցող Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մեթին Քյուլունքի և Էրդողանի հեռախոսազրույցից, որը հրապարակել է գերմանական «Der Spiegel» պարբերականը: 2016 հունիսի 1-ին, երբ Գերմանիայի խորհրդարանում քննարկվում էր Հայոց ցեղասպանության ընդունման մասին բանաձևը, Բեռլինում գտնվող Քյուլունքը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ: Զրույցը գաղտնալսվել է Հեսսեն նահանգի ոստիկանության կողմից: Քյուլունքը և Էրդողանը զրույցի ժամանակ անդրադառնում են բանաձևի ընդունման դեմ բողոքի ակցիաների անցկացմանը: ԱԶԿ-ական պատգամավորն ասում է. «Սպասում եմ Ձեր հրամաններին», ինչին ի պատասխան Էրդողանը նշում է, որ նորից կապ կհաստատի Քյուլունքի հետ: Նշենք, որ Գերմանիայում դատական գործընթաց է սկսվել «Գերմանաբնակ օսմանցիներ» հանցավոր խմբավորման դեմ, որի հետ կապվում է թուրք պատգամավորի անունը: Գերմանիայի իրավապահ մարմինների կողմից հետաքննության ընթացքում բացահայտվել էր, որ Քյուլունքն անցյալ տարի մի քանի անգամ գումար էր փոխանցել խմբավորմանը՝ զենք գնելու նպատակով: Պարզվել էր նաև, որ «Գերմանաբնակ օսմանցիները» ստացված գումարով տարբեր տեսակի զենքեր էին գնել՝ քրդերի դեմ կիրառելու նպատակով: Հարձակումներ կատարելու և հանցավոր խմբավորում հիմնելու մեղադրանքներ է առաջադրվել այդ խմբավորման 8 անդամներին: Հիշեցնենք, որ Քյուրուքի և Էրդողանի հեռախոսազրույցից մեկ օր հետո՝ հունիսի 2-ին, Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Նախքան ընդունումը Գերմանիայի մի շարք քաղաքներում թուրքական կազմակերպությունները բողոքի միջոցառումներ էին կազմակերպել: Ermenihaber.am

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am