Դարձնենք Հայաստանը ազատ. «Երկիր Ծիրանի»-ին դիմում է ԵՄ-ին

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերովգերագույն հանձնակատար տիկին Ֆեդերիկա Մոգերինիին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն ԹորբյորնՅագլանդին  Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոնՆիլս Մուժնիեկսին  Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանություններիկոնգրեսի նախագահ տիկին Գուդրուն ՄոսլերԹյորնշտրյոմին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ պարոն Միշել Նիկոլետիին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգիկոմիտեի նախագահ պարոն Գեիլ Ռոջերին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովիՀավասարության և ՈչԽտրականության կոմիտեի նախագահ տիկինԷլվիրա Կովաչին Հայաստանի Հանրապետությունում՝ Եվրոպական Միությանպատվիրակության ղեկավարդեսպան պարոն Պյոտր Սվիտալսկուն  Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ  Միլսին  Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտին  Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազորդեսպան պարոն Մաթիաս Քիսլերին  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄիացյալԹագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին  Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոնՋովաննի Ռիչուլիին  Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Եժի Մարեկ Նովակովսկիին  Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային  Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Գասսերին  Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիա Պավլովա ՑոցորկովաԿայմակտչիևային  Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոնԷրիկաս Պետրիկասին  Շվեդիայիդեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Մարտին Ֆրեդրիկսոնին   Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոնՊետր Միկիսկային  Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սորին Վասիլեին  Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոնԳիորգի Սագանելիձեին ԴԱՐՁՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԶԱՏ Հայաստանի Հանրապետությունը սահուն կերպով անցում է կատարում ավտորիտարիզմից` վերահսկվող ժողովրդավարությունից դեպի տոտալիտարիզմ: Դեպի տոտալիտարիզմ ընթացող ճանապարհը նաև սկիզբ առավ Եվրամիության հետ խորը և համապարփակ ասոցացման համաձայնագրի ստորագրման տապալումից հետո, որը դարձավ կեղծված սահմանադրական հանրաքվե, որի հիմքում է ընկած նույն անձի կողմից որպես պետության առաջին դեմք պաշտոնավարման շարունակականության ապահովումը: Ցավալի է, բայց Հայաստանը, ինչպես նախկին Խորհրդային Միության մի շարք այլ հանրապետություններ, կրկնում է իրողությունը` նույն անձի և նույն կուսակցության կողմից քաղաքական մենաշնորհի տիրապետումը մեկ տասնամյակից ավելի: Հայաստանի ժողովուրդը մեծ հույսեր էր կապում խորը բարեփոխումների միջոցով և ժողովրդավար պետությունների աջակցությամբ հասնելու ժողովրդավար քաղաքական կառուցվածքի ներդրմանը: Սակայն ձախողված բարեփոխումները, Հայաստանի իշխանությունների կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումն այդպես էլ գործնական գնահատականի չարժանացան պարտականությունների նկատմամբ միջազգային վերահսկողություն իրականացնողների կողմից, ինչն էլ, իր հերթին, Հայաստանը դարձրեց կատարյալ ձախողված պետություն: Պետություն, որտեղ շուրջ 3 միլիոն բնակչությունից 1 միլիոնն աղքատ է, 3 միլիոն բնակչությունից 11%-ը ծերեր են: Պետություն, որի արտաքին պետական պարտքը 2018 թվականի ավարտին կկազմի 7 միլիարդ դոլար, ինչը գերազանցում է ՀՆԱ-ի 60%-ը: Պետություն, որտեղ տարիներ շարունակ մարդիկ հետապնդվում են քաղաքական հայացքների և քաղաքացիական ակտիվիզմի համար, պետություն, որտեղ մարդկանց մեկ մարդու կեղծ ցուցմունքի հիման վրա կարող են տարիներ շարունակ պահել բանտախցում և նրանց նկատմամբ ցուցաբերել անմարդկային վերաբերմունք, պետություն, որտեղ կին քաղաքապետի թեկնածուին (ով նաև ՀՀ ԱԺ պատգամավոր էր) և նրա վստահված անձ դստերը, ովքեր հայտնաբերել էին ընտրակեղծարարներին, կարող են ուղիղ եթերում ոստիկանության աշխատակիցները բռնության կիրառմամբ զրկել ազատությունից, միայն թե` կոծկեն ընտրակեղծարարությունը (տես` https://www.youtube.com/watch?v=7-Luyz8-lU8  ): Այս բռնության հետևանքով 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի թեկնածու և ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, նրա վստահված անձ և դուստր Լիլիթ Դրամփյանը ստացել է գլխուղեղի ցնցում և հոսպիտալացվել, թեպետ հարուցված քրեական գործի շրջանակում նրանց ճանաչել են տուժողներ, սակայն գործը կարճվել է ապացույցների անբավարար լինելու հիմքով: Հետագայում` այս անպատժելիությունն իր արտացոլումը ստացավ Երևանի ավագանու 2018 թվականի փետրվարի 13-ի նիստի ընթացքում, երբ տեղի ունեցավ հարձակում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի»  խմբակցության անդամների նկատմամբ` բռնության գործադրում, սեռական ոտնձգություն և առևանգում (տես` https://www.youtube.com/watch?v=zA9DScLnGMI ): Սովորական դարձած` ընտրություն անվան տակ զանգվածային կեղծիքների միջոցով իշխանության բռնազավթումը ընտրությունները դիտարկող միջազգային կազմակերպությունների կողմից գրեթե միշտ գնահատվել է որպես «խախտումների հետ միասին` մեկ քայլ առաջ»: «Մեկ քայլ առաջ» գնահատականով նաև Հայաստանում ամրապնդվեց ավտորիտարիզմը, ինչը դարձավ շուրջ մեկուկես միլիոն մարդու գաղթի պատճառ, իսկ Սերժ Սարգսյանի կողմից Եվրամիության հետ խորը և համապարփակ ասոցացման համաձայնագրի ստորագրման ձախողումն ավելի նպաստավոր դարձրեց տոտալիտարիզմի ամրապնդումը: 2017 թվականի, այսպես կոչված` ռեյտինգային ընտրություններով ձևավորված ներկայիս ոչ լեգիտիմ խորհրդարանը շուտով` ապրիլի կեսերին, նոր խորհրդարանական քաղաքական կառուցվածքի ներքո պետք է ընտրի երկրի առաջին դեմքին` վարչապետին: Այդ վարչապետի թեկնածուն հավակնում է դառնալ Սերժ Սարգսյանը, ով օրենքներով ամրագրում է բացարձակ բռնապետին «վայել» լծակներ, որոնց միջոցով ստեղծում է կուռ միանձնյա կառավարություն, և այս ամենի հետ մեկտեղ` օրենքի ընդունմամբ ամրագրում է դրույթներ, որոնց միջոցով սահմանափակում է լրատվամիջոցների աշխատանքները թե՛ կառավարության նիստերի և թե՛ Երևանի ավագանու նիստերի ժամանակ: Ժողովրդավարական ընթացակարգերի անտեսմամբ 2018 թվականի մարտի 23-ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ընդունվել են օրենքներ` կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու և  լրագրողներին արգելելու ներկա լինել Երևանի ավագանու նիստերին (տես`http://parliament.am/draftreading_docs6/2/K-265_DR2.pdfhttp://parliament.am/draftreading_docs6/2/K-265-3_DR2.pdf): Հարգելի գործընկերներ, մենք համոզված ենք, որ Դուք նույնպես ափսոսում եք Հայաստանի կողմից ստանձնած պարտականությունների ձախողման համար, ինչից ելնելով դիմում ենք Ձեզ հանրագրով` անհապաղ միջոցներ ձեռնարկել կասեցնելու Հայաստանում տոտալիտարիզմի կայացումը, այն է.

  • ժամանակակից տեխնոլոգիաները հաճախակի անհնար են դարձնում Հայաստանում գործող քրեաօլիգարխիկ իշխանության ներկայացուցիչների ցինիզմի և ագրեսիվ վարքագծի դրսևորման քողարկումը, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել Սերժ Սարգսյանի մոտ` նա որոշել է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, իսկ Երևանի ավագանու նիստերին թույլ չտալ մասնակցել հանրությանը և լրագրողներին,
  • Հայաստանում հանրային ծառայության մեջ գտնվող պաշտոնյաների կողմից էթիկայի կանոնների և հասարակական հաշվետվողականության  անտեսումը կրում են համատարած բնույթ և կարիք ունեն քողարկման` լրատվամիջոցների գործունեության սահմանափակմամբ և ուժային լծակների կիրառմամբ,
  • 2017 թվականի, այսպես կոչված` ռեյտինգային ընտրություններով ձևավորված ներկայիս ոչ լեգիտիմ խորհրդարանը գրեթե ամբողջությամբ  վերահսկվում է Սերժ Սարգսյանի կողմից և իրեն համար վտանգ չի ներկայացնում` այս ուղղությամբ Սերժ Սարգսյանը հանգիստ է, սակայն ժողովուրդն է անհանգիստ, քանի որ այն որպես խորհրդարան չի  իրականացնում իր առաքելությունը,
  • Սերժ Սարգսյանը մշտապես դրսևորել է էթիկայի կանոնների, թափանցիկության և հասարակական հաշվետվողականության  անտեսում, այժմ էլ ցանկանալով դառնալ վարչապետ` նա որոշել է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, ինչն անթույլատրելի իրողություն է` Սերժ Սարգսյանը ցանկանում է խուսափել պատասխանատվությունից այն որոշումների համար, որոնք ընդունելու է հանրության անունից,
  • Երևանի ավագանին Սերժ Սարգսյանի համար դարձել է անվերահսկելի, ինչն ակնառու դարձավ 2018 թվականի փետրվարի 13-ին, և Սերժ Սարգսյանը միջոցներ է ձեռնարկում` արգելելու լրագրողներին ներկա գտնվելու Երևանի ավագանու նիստերի դահլիճում, այս հանգամանքը սահմանափակում է հասարակության տեղեկացված լինելու իրավունքը ավագանու նիստերի վերաբերյալ, ինչպես նաև` դարձնում է առավել վտանգավոր Երևանի ավագանու նիստերին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի»  խմբակցության անդամների աշխատանքը,
  • էթիկայի, թափանցիկության և պետական հաշվետվողականության բացակայության պայմաններում կոռուպցիան և պաշտոնեական դիրքի չարաշահումը դառնալու են տոտալ,
  • քաղաքական դիրքորոշման և քաղաքացիական  ակտիվիզմի դրսևորման համար բռնաճնշումները` բանտարկումներ, բռնություններ, ընդհուպ մինչև սպանություններ` դառնալու են տոտալ:
  Հարգանոք` Զարուհի Փոստանջյան «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ   Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am