Հրդեհից անմիջապես հետո իրավապահները սկսել են հավաքել ականատեսների հեռախոսները, որպեսզի վերջիններս չկարողանան այդ սարսափելի կադրերը հեռարձակել

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կիրակի երեկոյան Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» անունը կրող առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհը տասնյակ մարդկանց կյանք է խլել, որոնց մեծ մասը երեխաներ են: Ողբերգության մասշտաբը շատ մեծ է, եւ բազմաթիվ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ ցավակցություն էին հղում ՌԴ-ի իշխանություններին: Հրդեհից հետո ժամեր շարունակ ռուսական իշխանությունները փորձել են կոծկել ողբերգության մասշտաբները։ Առաջին ժամերին հաղորդվում էր 5-6 զոհվածների մասին։ Ռուսաստանի կենտրոնական հեռուստաալիքները բավական երկար ժամանակ ընդհանրապես տեղեկություններ չէին հաղորդում։ Նրանցից որևէ մեկը այդպես էլ ուղիղ եթեր չհեռարձակեց դեպքի վայրից։

Միայն ժամեր անց, երբ ինտերնետային կայքերը եւ բլոգերները ահազանգեցին իրական մասշտաբների մասին, կենտրոնական ԶԼՄ-ները սկսեցին զոհվածների թվի մասին ճշմարտությանը ավելի մոտ տեղեկություններ հայտնել։ Ռուսական «Էխո Մոսկվի» պարբերականը, ինչպես նաեւ բազմաթիվ ականատեսներ հրապարակայնորեն հայտարարեցին այս մասին, որ հրդեհից անմիջապես հետո տեղում աշխատող իրավապահները սկսել են հավաքել ականատեսների հեռախոսները, որպեսզի վերջիններս չկարողանան այդ սարսափելի կադրերը հեռարձակել համացանցում։ «Էխո Մոսկվի»-ն հայտնում է նաև, որ ոստիկանությունը ականատեսներից պահանջել են ստորագրություն տալ տեղեկություններ չհրապարակելու մասին»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։  

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am