Ու՞մ եմ պետք, եթե իմոնք չկան

Ընկերներս հերթով գնում են։ Ինձ ժպտացող ծաղկավաճառը, որ ամեն Աստծո օր ինձ հարցնում էր՝ «գործերդ ո՞նց են»,- չկա։ Թերթի կրպակն էլ քանդեցին։ «Հիմա թերթն ու՞մ է պետք»,- ասում է արեւահարված դեմքով, կլորիկ փորով տղամարդը, ով թերթի կրպակի տեղն «օբյեկտ» է դրել` ուտելու տեղ: Ինձ էլ համոզում է, թե «արի մեզ մոտ՝ քյաբաբ կեր, ի՞նչ թերթ»։ Մեր շենքի կոշկակար Անաստասն էլ գնաց։ Մեր շենքի էն առաջին հարկի Սուսան տատին էլ գնաց, ով ամեն առավոտ տեսնում էր ինձ ու օրհնում։ Փոքրիկ խանութի հաց վաճառող Արուսն էլ գնաց, ում հազիվ էի սովորեցրել, որ հացը փոխանցելուց ժպտա։ Ավտոբուսում իմ կողքին միշտ նստող ծանոթ աղջիկն էլ չկա։ Մնացել են մեր բակի շներն ու կատուները, որ ամեն առավոտ նայում են դեմքիս՝ մի կտոր հացի սպասելիքով։ Ու՞մ եմ պետք, ո՞վ եմ ես իմ քաղաքում, եթե իմոնք չկան, քաղաքը, շենքերն ու փողոցներն` անծանոթ, հիշողությունս` ինձնից գողացած, կարոտներս, սպասումի հետ ամայացել են։ Բոլորն արտագաղթել են արդեն։ Հիշողություն չկա այլեւս... որտեղ ամեն բան անցյալ է այլեւս։ «Ես էլ մի օր կգամ»,- ասում եմ ընկերներիս, երբ հարցնում են հեռվից հեռու, թե ե՞րբ ես գալու։ Ընկերներս էլ հերթով ծիծաղում են, թե «մնա, վերջինը՝ դու ես։ Դուռն ամուր կփակես»։ Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am