‹‹Դեպքի մասին ոչ ոքի չեմ ասել, քանի որ վախեցել եմ, որ ինձ էլ կծեծեն››, հայտնել է վկան

Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր`  մարտի 26-ին,  շարունակվեց  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ  Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հերթական դատական նիստը:  Այս մասին հայտնում է forrights.am-ը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին հարցաքննվեց վկա Խաչիկ Մինասյանը: Փաստաբան Արա Զաքարյանը միջնորդեց հրապարակել Խաչիկ Մինասյանի նախաքննական ցուցմունքները՝ էական հակասություններ նկատելով վերջինիս նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև: Սակայն Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը դատարանին խնդրեց հետաձգել նիստը, քանի որ ունի առողջական խնդիրներ և այլևս ի վիճակի չէ նիստին մասնակցելու:
Վկայի նախաքննական ցուցմունքները հապարակվեցին այսօր: Իր նախաքննական ցուցմունքերում վկա Խաչիկ Մինասյանը պատմել է, որ դեպքի գիշերն ինքը եղել է հերթապահ և տեսել է, թե ինչպես ժամը 02.00-ի սահմաններում Նորիկը գնացել է ‹‹կապտյորկա››, որտեղ գտնվել են Գնել Թևոսյանը, Մովսես Ազարյանը, Վաչե Սահակյանը, Վարազդատ Ասատրյանը, վերջիններս միասին օղի են խմել: Որոշ ժամանակ անց  Գնելը և Նորիկը դուրս են եկել ‹‹կապտյորկա››-ից և մտել են 408 ննջասենյակ, որտեղ քնում էր Հայկազը, որից հետո նրանք Հայկազի հետ դուրս են եկել սենյակից և գնացել են ‹‹կապտյորկա››, որտեղից լսվել են հայհոյանքներ, հետո Հայկազը վերադարձել է ննջասենյակ:
Մի քանի րոպե անց Գնելը, Վաչեն, Նորիկը և Մովսեսը, Վարազդատը նորից են գնացել  408 ննջասենյակ, այնտեղից լսվել են Վաչեի և Մովսեսի ձայները, հետո Հայկազը բղավել է՝ ‹‹էս ինչ եք անում››: 408 ննջասենյակում որոշ ժամանակ մնալուց հետո Վաչեն ու Մովսեսը դուրս են եկել, այնուհետև նրանց են միացել Գնելն ու Նորիկը՝ Հայկազի հետ միասին: Վկայի խոսքերով Հայկազն ընկած է եղել Գնելի ու Նորիկի ուսերին, վերջիններս նրան քարշ տալով իջեցրել են աստիճաններով ներքև:
 Մոտ 10 րոպե անց մեկը եկել է՝ ‹‹զինվորական բաճկոն հագին և ձեռքին էլ հատակի փայտ››, և սկսել է ննջասենյակի մոտից ՝ աստիճաններն իջնելով մաքրել: ‹‹ Հայկազի արյան հետքերն էր մաքրում››,- իր ցուցմունքում նշել է վկան: ‹‹Ես վախից ոչ կարողանում էի խոսել: Դեպքի մասին ոչ ոքի չեմ ասել, քանի որ վախեցել եմ, որ ինձ էլ կծեծեն››,- հայտնել է վկան:
Մեկ այլ ցուցմունքում էլ վկան հայտնել է, որ նախկինում կեղծ ցուցմունքեր է տվել և ստել է, իսկ դեպքի օրը միջանցքում ոչ ոք չի եղել, այս ամենն էլ  լսել է ուրիշներից: Նախաքննական ցուցմունքների հրապարակումներից հետո, վկան հայտնեց, որ չի ցանկանում պատասխանել որևէ հարցի, քանի որ դրանք իրեն են վերաբերում՝ խորհրդակցելով իր փաստաբանի հետ որոշել է իրեն վերաբերող ոչ մի հարցի չպատասխանել:
Այնուհետև տուժող կողմը դատարանին հայտնեց, որ ամբաստանյալ Մովսես Ազարյանի հայրը նախորդ նիստի ժամանակ մոտեցել է վկային և հայտնել, որ պատրաստվում է գնալ իստիտուտ և նրա հետ հանդիպել: Վկան էլ հաստատեց վերջիններիս խոսքը: Դատավոր Դավիթ Հարությունյանն էլ  ամաստանյալներին հորդորեց՝ զգուշացնել իրենց հարազատներին, զերծ մնալ վկաների հետ հանդիպումներից: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 9-ին:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am