Ինչու բնակիչները չեն հավատում Կեմերովոյում հրդեհի զոհերի մասին հրատարակված տվյալներին

ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհերի    թիվը վերջին տվյալներով  64-ն է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ժամանել է Կեմերովո, տեղի ունեցածը «հանցավոր անփութություն» է անվանել՝ հորդորելով համապատասխան մարմիններին տալ կատարվածի իրավական գնահատականը: Նա նաև կոչ է արել կասկածի տակ չառնել զոհերի ու տուժածների մասին հրապարակվող պաշտոնական տեղեկատվությունը: Կեմերովոյի բնակիչները քաղաքային ադմինիստրացիայի մոտ մարտի 27-ի առավոտյան լայնամասշտաբ բողոքի ցույց են սկսել՝ պահանջելով տեղական իշխանությունների հրաժարականը: Նրանք պնդում են, որ զոհերի և տուժածների մասին հրապարակված պաշտոնական թիվը չի համապատասխանում իրականությանը: Առևտրի կենտրոնում հակահրդեհային ազդանշանը չի աշխատել դեռ մարտի 19-ից, ոչ ոք չի զբաղվել այն կարգի բերելով,հայտնել է  ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրկինը Կենտրոնի անվտանգության աշխատակիցը հրդեհի սկսվելուց հետո չի միացրել ազդանշման համակարգը, որն ի տարբերություն հակահրդեհային ազդանշանի, սարքին է եղել: «Մենք չենք կարող որևէ խելամիտ բացատրություն տալ դրան, ինչ-որ չպատրաստված մարդ է եղել»,- հայտնել է նա: Բաստիրկինը հավելել է նաև, որ հրդեհի հետևանքով մահացած 37 անձի ինքնությունը պարզելու համար գենետիկ փորձաքննությունը կտևի մինչև 2 շաբաթ: եմերովոյում, Եկատերինբուրգում, Պրիմորսկի  երկրամասում, Ինգուշիայում սուգ է հայտարարվել: Մարտի 27-ի առավոտվա դրությամբ համառուսաստանյան սուգ չի հայտարարվել:    

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am