Արմավիրում պատանդ վերցված 3-ամյա երեխայի հայրը ինչու չի բողոքում

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «2017 թ. հոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու եւ սպանության փորձի գործով մի քանի օր առաջ նախաքննության ավարտ է հայտարարվել։ Այս աղմկոտ գործը շուտով կուղարկվի դատարան։ Մինչ նախաքննության ավարտ հայտարարելը, սակայն, սույն գործով մեղադրյալ Արգամ Հովիկյանին առաջադրված մեղադրանքները մեղմացվել են։ Եթե նախաքննության սկզբում նրան սպառնում էր ցմահ ազատազրկում, ապա այժմ իրավիճակը փոխվել է։ Գործի վերաբերյալ հարցերին է պատասխանել Հովիկյանի պաշտպան Արսեն Սարգսյանը։

– Մամուլում գրվեց, որ Արգամ Հովիկյանը դեպքի պահին խմիչքի կամ թմրանյութի ազդեցության տակ է եղել։ Այդ մասով փորձաքննության արդյունքները կա՞ն։ – Նա ի սկզբանե հայտարարել է, որ ոգելից խմիչք օգտագործած չի եղել, իսկ թմրանյութի մասով ինքնասպանության փորձ կատարելուց հետո իրեն մորֆի են ներարկել, որ վիրահատեն, հետո են նմուշ վերցրել եւ փորձաքննություն նշանակել, որի արդյունքներով էլ նա թմրանյութ օգտագործած է եղել, բայց քննիչն էլ է հասկացել, որ դա ներարկված մորֆին է։ Վիրահատական փաստաթղթերը գործում կան։ – Ձեր պաշտպանյալի դեմ ցուցմունքներ կա՞ն։ – Այո՛, իր կնոջ եւ կնոջ տատի ցուցմունքներ են, որոնք առերես հարցաքննության ընթացքում էլ են պնդել։ Հիմնականը դրանք են։ – Իսկ 3-ամյա երեխայի հայրը հարցաքննվե՞լ է: – Նա հարցաքննվել է եւ ասել, որ չի բողոքում, գրել է՝ ես Արգամ Հովիկյանի դեմ բողոք չունեմ»:   Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am