Հայաստանում ՌԴ ռազմական ոստիկանության տեղակայումն ապօրինի է. ԻՔՄ

Հայաստանում ՌԴ ռազմական ոստիկանության տեղակայումն ապօրինի է: Այս մասին հայտարարություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Երեկ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հարավային ռազմական շրջանի շտաբը տարածեց հաղորդագրություն, ըստ որի Հայաստանում պետք է տեղակայվեն ՌԴ ԶՈւ Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները: Հրազենով զինված այս ստորաբաժանումները նախատեսվում է տեղակայել Երեւանում եւ Գյումրիում ի հակառակ այն հանգամանքի, որ ռուսաստանյան ռազմական ոստիկանության տեղակայումը Հայաստանում ապօրինի է եւ ամրագրված չէ որեւէ միջպետական պայմանագրով: Համաձայնագրերը 1997 թվականին ստորագրվեց եւ 2002 թվականին ուժի մեջ մտավ «ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագիրը»: Դրա 1-ին հոդվածով թվարկվում են կողմերի իրավապահ մարմինները, որոնք ունեն պայմանագրով ամրագրված իրավասություններ: Մի կողմ թողնելով բուն իրավասությունների քննարկումը (որը քննարկել ենք Պերմյակովի դեպքի ժամանակ)՝ արձանագրենք, որ պայմանագրով ամրագրված չէ ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանության որեւէ իրավասություն ո´չ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ներսում եւ ո´չ էլ դրանից դուրս: Պայմանագրով տարբեր իրավասություններ ունեն ՌԴ զինվորական դատարանները, զինդատախազությունը, անվտանգության դաշնային ծառայությունը եւ այլն: Ռազմական ոստիկանության մասին որեւէ խոսք չկա եւ չի էլ կարող լինել, քանի որ այդ մարմինը ստեղծվել է պայմանագրի ստորագրումից հետո՝ 2011 թվականին: Այլ կերպ ասած՝ ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու որեւէ իրավասություն չունի: Ընդ որում, ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանության կողմից պարեկություն իրականացնելը, բնականաբար, որեւէ կերպ նախատեսված չէ նաեւ 2000 թվականի ստորագրված «ՀՀ-ում ռուսաստանյան ռազմակայանի տարածքից դուրս ՌԴ ռազմական կազմավորումների ամենօրյա գործունեության եւ կայազորային ծառայության կազմակերպման մասին» պայմանագրով: Զենք կրելը ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հաղորդագրության համաձայն՝ ռազմական ոստիկանության անձնակազմը ստանալու է նաեւ «հրազեն, ռազմական տեխնիկա ու հատուկ միջոցներ»: Այնինչ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության զինծառայողների կողմից հրազենի կրումն ու կիրառումը խստորեն ամրագրված է «ՀՀ-ում ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից զենք կիրառելու մասին»1997 թվականի համաձայնագրում: Մասնավորապես, նշված համաձայնագրի 2-րդ հոդվածն ամրագրում է, որ ռազմակայանի տեղաբաշխման կետերից դուրս «որպես ծայրահեղ միջոց կարող է տրվել զենք»: Ընդ որում, այդ զենքը կարող է պահվել, կրվել եւ օգտագործվել բացառապես պաշտպանական նպատակներով (ռազմաբազայի գույքը, զենքը, ծառայողներին ու ծառայողների ընտանիքի անդամներին պաշտպանելու համար): Կարգապահության պահպանման կամ ճանապարհային երթեւեկության ապահովման համար զենք պահելու, կրելու կամ առավելեւս օգտագործելու իրավունք ՌԴ Զինված ուժերի (այդ թվում՝ ՌՈ) ծառայողները չունեն: Հիշեցում Հարկ ենք համարում հիշեցնել, որ 2015 թվականի հունվարին ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի փախուստի ժամանակ (Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո) ՌԴ զինծառայողները պայմանագրերի խախտմամբ հրազենի կիրառմամբ իրականացնում էին որոնողական աշխատանքներ եւ կրկին պայմանագրերի խախտմամբ ձերբակալեցին Պերմյակովին, վերջինիս չփոխանցելով Հայաստանի ոստիկանությանը: 2015 թվականի դեպքերի ժամանակ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված պայմանագրերի խախտումների համար որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց: Այդ թվում քննության առարկա չդարձավ այն, որ 102-րդ ռազմակայանից Վալերի Պերմյակովի զենքով փախուստի մասին, ի հեճուկս պայմանագրերի պահանջի, Հայաստանի ոստիկանությունը տեղեկացվեց միայն 7 ժամ հետո, երբ Ավետիսյանների ընտանիքն արդեն սպանված էր»:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am