Եվրամիությանն անդամակցելը շարունակում է մնալ Թուրքիայի ռազմավարական նպատակը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վառնայում կայանալիք  Թուրքիա-Եվրամիություն գագաթաժողովից առաջ խոսել է լրագրողների հետ՝ ներկայացնելով պաշտոնական Անկարայի եվրաանդամակցության հեռանկարները։ «ԵՄ-ի հետ ամուր հարաբերություններ ունենք։ Ժամանակ առ ժամանակ լինում են շրջաններ, որ մեծանում է լարվածությունը։ Չնայած ԵՄ-ը տանող ճանապարհին մեր առջև ականներ դրվեցին, այնուամենայնիվ մենք շարունակեցինք մեր նպատակային ուղին։ ԵՄ-ին անդամակցելը շարունակում է մնալ Թուրքիայի ռազմավարական նպատակը»,-ասել է Էրդողանը։ Վերջինս նշել է, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի որոշ ուժեր խոչընդոտներ չստեղծեն Թուրքիա-ԵՄ հարաբերություններում։ Մինչև հիմա Թուրքիան ԵՄ-ի հետ բանակցություններում հանդիպել է արհեստական  և քաղաքական խոչընդոտների, ինչը նրա կարծիքով հանդիսանում է «երկակի չափանիշների» դրսևորում։ Ըստ նրա՝ պաշտոնական Անկարան  ակնկալում է, որ այդ արհեստական և քաղաքական խոչնդոտները կվերանան։ Ermenihaber-ի փոխանցմամբ, Գագաթաժողովի շրջանակներում կխոսվի նաև ԵՄ-ի կողմից Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնության մասին։ Էրդողանը իր դժգոհությունն է հայտնել այն հարցի շուրջ , որ եվրոպական մի շարք երկրներում  վճռական քայլեր չեն ձեռնարկվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ պայքարում: Եվ դա թուրքական կողմին չի բավարարում։ Նա պնդել է, որ PKK-ն նաև վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար։ Հիշեցնենք, որ Վառնայում այսօր՝ մարտի 26-ին տեղի է ունենում Եվրամիություն-Թուրքիա գագաթաժողովը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի գլխավորությամբ:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am