Հայտնի միլիոնատեր դատավորը սնանկ ճանաչվելու եզրին է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանին սնանկ ճանաչելու պահանջով օրերս դատարան է դիմել «Արարատ բանկ» ԲԲԸ-ն: Ուզունյանը բանկից մոտ 5 մլն դրամ վարկ է վերցրել, չի կարողացել վճարել գումարը: Ուզունյանի անունը հանրությանը հայտնի է հոկտեմբերի 27-ի գործով. ժամանակին հենց նրան էր վիճակված այդ դաժան փորձությունը: Ու հիմա, փաստորեն, հայտնի դատավորը լուրջ խնդրի առաջ է կանգնած: Հետաքրքիրն այն է, սակայն, որ բանկը ցանկանում է Ուզունյանին սնանկ ճանաչել այն դեպքում, երբ նա հայտարարագրել է 3 մլն դրամ, նաեւ բազմաթիվ անշարժ գույք, որի մի մասը ձեռք է բերել 2016 թվականին: «Ժողովուրդ»-ին նաեւ հայտնի դարձավ, որ հայաստանյան առեւտրային մեկ այլ բանկ էլ սնանկ ճանաչելու պահանջով դատական հայց է ներկայացրել մեկ այլ դատավորի՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի դեմ. նա էլ իր հերթին է 5 մլն դրամ վարկ վերցրել: Թեեւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մելքումյանն ասել է, որ ինքն արդեն ամբողջությամբ վճարել է գումարը: Իսկ Ուզունյանից մեկնաբանություններ ստանալու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն: Մինչ այդ երկու դատավորի սնանկ ճանաչելու մասին իրար հաջորդած հայցերը լուրջ մտահոգություն են առաջացրել դատական համակարգում: Դատավորները վճիռ են կարդում հանուն Հայաստանի Հանրապետության, ուստի այդ դեպքում, մեղմ ասած, ճիշտ չի ընկալվում փաստը, որ հանուն Հայաստանի Հանրապետության վճիռ կայացնող դատավորը սնանկ ճանաչվի: Հիմա դատական համակարգում սպասում են վճիռներին, որից հետո դատավորների ճակատագրի մասով որոշում կկայացնեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am