Բատկան ու Մարգվելաշվիլին՝ Սերժ Սարգսյանի հետքերով

«Վրաստան այցելելիս կարծես տուն վերադառնամ», - Ալեքսանդր Լուկաշենկոյի այս անսպասելի խոստովանությամբ երեկ Թբիլիսիում մեկնարկել են վրաց-բելառուսական բարձր մակարդակի բանակցությունները: Դիմելով իր վրաց պաշտոնակցին՝ Լուկաշնեկոն ասել է․ - «Անկեղծ պետք է խոստովանեմ: Լինում են այցեր, որոնք ընկալում ես որպես տաժանակիր աշխատանք: Իսկ Վրաստանում ես հասկանում եմ, որ գալիս եմ աշխատելու, սակայն մշտապես դա ուղեկցվում է մեծ հուզմունքով և ակնկալիքով առ այն, որ կհանդիպեմ լավ, բարի, կարգին մարդկանց»: Վերջին երեք տարիների ընթացքում սա Ալեքսանդր Լուկաշենկոյի երկրորդ պաշտոնական այցն է Վրաստան: Բելառուսի նախագահի ղեկավարած պատվիրակությունը Թբիլիսի ժամանեց այսօր կեսօրին: Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում Լուկաշենկոյին դիմավորեցին Վրաստանի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին, ինչպես նաև նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները: Օդանավակայանից Ալեքսանդր Լուկաշենկոն ուղևորվեց Հավլաբար, որտեղ գտնվող նախագահական նստավայրում կայացավ նրա դիմավորման հանդիսավոր արարողությունը: Արարողության ավարտին մեկնարկեցին Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի դեմ առ դեմ բանակցությունները, որոնց ավարտին երկու նախագահները հանդես եկան համատեղ ասուլիսով: Դրա ընթացքում Լուկաշնեկոն կրկին գովեստի խոսքեր էր շռայլում հյուրընկալող կողմի հասցեին` ներկաների կողմից ծափահարությունների արժանանալով: «Հարգելի բարեկամներ, Վրաստանի հետ հարաբերություններում մեզ համար փակ, արգելված թեմաներ չկան: Մենք մշտապես այնպիսի քայլեր ենք ձեռնարկում, որոնք կնպաստեն Վրաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Ավելին՝ վերջին տարիներին մենք այդ հարաբերությունները պարզապես վերստեղծել ենք նոր հիմքի վրա: Ես՝ որպես մարդ, քաղաքացի, պետության ղեկավար, ցանկանում եմ, որպեսզի Վրաստանը լավ վիճակում լինի: Վրաց ժողովուրդը, որը համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը մեծ նպաստ է ներդրել, արժանի է այս մոլորակում հարգալից պայմաններում խաղաղ կյանքի», - հայտարարել է Լուկաշենկոն: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի խոսքով, Մինսկի և Թբիլիսիի հարաբերությունները կարող են օրինակ հանդիսանալ մյուս պետությունների համար․ - «Մեր հարաբերությունների ակտիվացումը ակնհայտ է: Այսօր մենք երկկողմ շրջանակային համաձայնագիր ստորագրեցինք, որը կնախանշի Վրաստանի և Բելառուսի հարաբերությունների զարգացումը առաջիկա տասնամյակներին»: Լուկաշենկոյի այցի առանցքային կետը, սակայն, երկկողմ տնտեսական կապերի ամրապնդումն է: Բելառուսի նախագահը այսօր նշել է, որ Մինսկն ու Թբիլիսին հավակնոտ ծրագիր են մշակել, որոնց նպատակը տեսանելի ապագայում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները 200 միլիոն դոլարի հասցնելն է: Դատելով վերջին վիճակագրական տվյալներից` դա նրանց հաջողվում է: Եթե 2015-ին Բելառուսի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը 45 միլիոն դոլար էր կազմում, ապա 2017 թվականի արդյունքներով արդեն այդ ցուցանիշը գերազանցել է 90 միլիոն ամերիկյան դոլարի շեմը: Այն, որ Լուկաշենկոն ցանկացած պահի կարող է դրսևորել պրագմատիկ գործելաոճ՝ պարզ էր: Նա ցանկացած պահի, երբ դժգոհ է դաշնակից Ռուսաստանից, կարող է դժգոհել, երբ հարկ է գովաբանել Ռուսաստանին՝ նա դա կանի անկաշկանդ: Վրաստանն էլ իր հերթին վերջին շրջանում ցուցաբերում է յուրօրինակ պրագմատիզմ հարևանների ու հարաբերություններ խզած Ռուսաստանի հետ: Միաժամանակ Վրաստանը փորձում է արևմուտքի հետ հարաբերություններից ստանալ առավելագույնը, թե՛ ԵՄ-ի, թե՛ ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերություններում: Օրինակ, Եվրամիությունը Վրաստանին 48 մլն եվրո ֆինանսական օգնություն կհատկացնի բյուջետային աջակցության նախագծի շրջանակում, օրերս հայտնեց Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման քաղաքականության բաժնի ղեկավարի տեղակալ Կատարինա Մատերնովան։ «Վրաստանում տնտեսության և բիզնեսի զարգացման համար մենք սկսում են բյուջետային աջակցության նախագիծը՝ մոտ 48 մլն եվրո արժողությամբ, որը կաշխատի 3 ուղղությամբ», ասել է Մատերնովան։ Մյուս կողմից Վրաստանը ակնհայտորեն փորձում է հաշտության եզրեր գտնել Ռուսաստանի հետ՝ առևտրատնտեսական-տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը խորացնել, գիտակցելով, որ առանց Ռուսաստանի հարաբերությունները մեղմելու հնարավոր չի Վրաստանի լիարժեք զարգացումը, և Թբիլիսիին հարկավոր չեն բարդ խնդիրների առկայություն՝ Ռուսաստանի հետ: Աշխարհն այնպիսին է դարձել, որ չեն գործում նախկինում առկա «բարդույթները»: Բոլորն են արդեն գիտակցում, որ չեն կարող մնալ ազդեցության գոտիներում՝ ո՛չ արևմուտքի, ո՛չ Ռուսաստանի: Հատկապես նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների քայլերով սա առավել, քան ցցուն դրսևորվում է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am