Ալիևը թերի ուսում ունի.լուրջ չվերաբերվել նրա հայտարարություններին.Զատուլին

«Անընդունելի է  ռազմական հռետորաբանության, ուժի սպառնալիքի միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը փակուղի տանելու փորձերը: Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի այս բարդ հակամարտության ռազմական լուծումը բացառվի»,- նման հայտարարություն արեց  Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը  Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը : Զատուլինը լուրջ չի վերաբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանական հողեր են»: «Նման հայտարարությամբ Ադրբեջանի նախագահը թուլացրեց իր դիրքերը միջազգային հարթակում:  Այդ հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, արվել է ներքին լսարանի համար՝ հաշվի առնելով այդ երկում առաջիկա ընտրությունները: Սակայն այդ հայտարարությունը քաղաքական և պատմական տեսանկյունից որևէ քննադատության չի դիմանում: Ուղղակի հասկանալի չէ, թե ինչպես որևէ մեկը կարող է լուրջ վերաբերվել այդպիսի հայտարարություններին»,- ընդգծեց Զատուլինը: Զատուլինը նաև հետաքրքիր մի դեպք հիշեց բանակցություններից, երբ դրանց ուղղակի մասնակցություն ուներ նաև Լեռնային Ղարաբաղը: «Երբ Լեռնային Ղարաբաղը մասնակցում էր բանակցային գործընթացին, բանակցություններում Լեռնային Ղարաբաղը ներկայացնում էր իմ լավ բարեկամ Արկադի Ղուկասյանը, ով այն ժամանակ արտաքին գործերի նախարարն էր: Մի օր Հռոմում բանակցային սեղանի շուրջ սուր քննարկումներից հետո ադրբեջանցի պատվիրակը փորձեց ինչ-որ ձևով թուլացնել լարվածությունը, մոտեցավ Արկադի Ղուկասյանին, ով մտահոգ տեսք էր ընդունել և հարցրեց, թե ինչո՞ւմն է խնդիրը: Արկադի Ղուկասյանը պատասխանեց, որ Կոլիզեյի ճանապարհին տեսել է Հռոմեական Կայսրության քարտեզը, որտեղ նկատել է, որ այն տարածքների վրա, որ միշտ իրենցն են համարել, գրված է «Մեծ Ադրբեջան»: Դա երեկոյան էր, իսկ հաջորդ օրն առավոտյան ադրբեջանական պատվիրակության բոլոր անդամները բանակցությունների էին եկել բարկացած, քանի որ գնացել էին տեսնելու, որ Հռոմեական Կայսրության քարտեզի վրա ամենուր գրված է Մեծ Ադրբեջան, սակայն տեսել էին, որ բոլոր տեղերում գրված է եղել Մեծ Հայք: Այնպես որ, ես Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունը չեմ կարող այլ բանի հետ կապել, քան պատմության թերի ուսման»,- ընդգծեց ՌԴ Պետդումայի պատգամավորը:  

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am