Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատարանի առջև կանգնած «BirGün» թերթի խմբագրական խորհրդատու և թղթակից Բարըշ Ինջեն դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, վճռի հրապարակումից հետո Ինջեն թեմայի վերաբերյալ Twitter-ում հետևյալ գրառումն է կատարել. «Մենք նորից դուրս կգանք, կծիծաղենք, կխոսենք: Բայց մեր երեխաները ապագայում նրանց անունները միշտ կհիշեն որպես գողերի, ֆաշիստների»:
Աղբյուրը նշում է, որ լրագրողին առաջադրված մեղադրանքի համար հիմք էր ծառայել նրա հոդվածներից մեկի վերաբերյալ հարուցված քրգործի շրջանակներում գրված ինքնապաշտպանական ելույթը: Նշյալ ելույթում Բարըշ Ինջեն աքրոստիքոսի սկզբունքով գրել էր՝ «Գող Թայիփ» («Hırsız Tayyip»):
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը