«Դեղատոմսի կորստի դեպքում ևս չկա կարգավորող մեխանիզմ». բժիշկ-ուռոլոգը ԱՆ բացթողումների մասին

Հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կառույցի անդամ, բժիշկ-ուռոլոգ Գևորգ Գրիգորյանն այսօր ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց, որ ԱՆ ընտրած քաղաքականությունը հեռանկարային է և իրատեսական մի քանի տարի հետո. «Դեղատոմսի առկայությունն անհրաժեշտություն է պրակտիկ բժշկի համար, սակայն դեղատոմսի որոշման կիրառելիությունը մեծ խնդիրներ է առաջացնում պրակտիկ բժիշկների համար, առաջացնում է նաև կոռուպցիոն ռիսկեր։ Այժմ ունենք դեղատոմսի նոր ձևաչափ, որը սահմանափակում է մեզ երկու դեղով, այնինչ՝ այդ երկու դեղերը կարող է դեղատնում չլինեն։ Մեզ ասում են, որ կա բազմակի օգտագործման դեղատոմս, այսինքն՝ մենք պետք է մեր բոլոր հիվանդներին հարցնենք՝ արդյոք բոլոր դեղերը ձեռք բերելու գումար ունեք, և չունենալու պարագայում նոր գրենք բազմակի օգտագործման դեղատոմս, ինչն էթիկապես սխալ է»։   Դեղատոմսի պատճենահանման մասով նա նշեց, որ կարելի է նույն դեղատոմսը 50 օրինակով պատճենահանել, տարբեր դեղատներից գնել այդ դեղերն ու ունենալ դեղորայքի մեծ պաշար. «Դեղատոմսի կորստի դեպքում ևս չկա կարգավորող մեխանիզմ»։ Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն էլ իր ելույթում ընդգծեց՝ դեղը տանձ չէ, առողջապահությունն էլ Նազիկ տատիկի բոստանը չէ. «Ունենք միջազգային օրենքներով ընդունված բոստան, որտեղ տարբեր բանջարեղեններ են աճեցվում, բայց ժամանակ առ ժամանակ որոշումներ են ընդունվում, որոնք, օրինակ՝ կտրում են բոստանի ջուրը կամ թողնում, որ մոլախոտեր աճեն։ Բոլոր քննարկումները պետք է լինեին մինչև նման որոշում ընդունելը, ոչ թե դրանից հետո։ Հերիք է էքսպերիմենտներ անեք այս երկրի օրենքների, քաղաքացիների վրա»։ Նա նշեց, որ հայերը հիմա Վրաստան են գնում բուժվելու. «Վերադառնալիս էլ այնտեղից են դեղեր առնում, և ամբողջ մեր գումարը գնում է Վրաստան, հետո էլ զարմանում ենք, թե ինչու է ամեն ինչ լավ այդ երկրում»։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am