Կայացրած որոշումներով հաղթողներ և պարտվողներ չպետք է լինեն.ՍԴ-ի առանձնահատկությունն է. Հրայր Թովմասյան

Սոցիալական, ֆունկցիոնալ և  ինստիտուցիոնալ անկախության  կարգավորման պարագայում մենք կարող ենք անկախ լինել,  «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում այս մասին ասաց  Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանը: «Սահմանադրական դատարանը կամ սահմանադրական արդարադատությունն ունի առանձնահատկություն, որ կայացրած որոշումներով հաղթողներ և պարտվողներ չպետք է լինեն, որովհետև գերագույն խնդիրը Սահմանադրության գերակայության ապահովումն է, որ պիտի անի Սահմանադրական դատարանը: Դիմողի օգտին է կայացվել որոշումը, պատասխանողի օգտին է կայացվել, սահմանադրական է ճանաչվել, հակասահմանադրական է ճանաչվել, սա կոչված է երկրում ապահովելու Սահմանադրության գերակայությունը»,-հավելեց ՍԴ նորընտիր նախագահը:

 «Երբեմն քննադատվում է, որ Սահմանադրական դատարանի որոշումները բավականին բարդ են, ինքն իր գործընկերների հետ քննարկել է և եկել է այն  եզրահանգման, որ իրոք կան որոշումներ, որ իրենց էությամբ չեն էլ կարող պարզ լինել:  Բայց պետք է գտնել ձև, որ շատ հակիրճ, սեղմ կերպով այդ որոշումը կարողանան արտացոլել, որ մատչելի լինի նաև սովորական քաղաքացիների համար, իրենք չեն նստելու 40 էջ կարդան»,ասաց Թովմասյանը:
Հրայր Թովմասյանի գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանի որոշումները մատչելի դարձնելու առումով իրոք խնդիր կա: Հանրային ընկալմամբ՝ Սահմանադրական դատարանն ինչ-որ մեծ աշխատանք չի կատարում: Սահմանադրական դատարանի մասին հանրությունը, քաղաքական շրջանակները սկսում են հիշել հատկապես ընտրությունների ժամանակ: «Ընտրության արդյունքների հետ կապված վեճերը քննելը Սահմանադրական դատարանի հիմնական գործառույթը չէ, և ընտրական պրոցեսների վերաբերյալ հանրային բացասական տրամադրությունները մարդիկ կենտրոնացնում են Սահմանադրական դատարանի վրա: Այս առումով պատկերն այնպիսին է, որ կան անվստահության ինչ-որ էլեմենտներ: Սա պիտի փոխվի»:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am