Փողոցու՞մ է «քցած լինելու» իշխանությունը, որ գնան գտնեն. Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Անձնավորված պայքարին ես չեմ հավատում, որովհետև հավատում եմ համակարգային փոփոխություններին :Թող փորձեն,որովհետև առաջին անգամը չէ, բայց Հայաստանում ոչ միայն նման պայքարի ինտիստուցիոնալ հիմքը չեմ տեսնում, այլև՝ ռեսուրսը, բայց ամեն մեկը թող անի, իր իրավունքն է։ Մեր մոտեցումը չէ թիրախ դարձնել միայն մեկ անձի», - անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելուն ուղղված ժողովրդական պայքարին՝ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց   ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Երբ Սահմանադրությունն ընդունվում էր, պարզ էր, որ վարչապետն ինչ լիազորություններ է ունենալու և ով է ընտրելու վարչապետ։ Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ն գոհ է սահմանադրական փոփոխություններից։ «Ես նախ ասացի, որ երբ որ մենք Սահմանադրությունն ընդունում էինք, արդեն պարզ էր, թե այդ վարչապետն ինչ լիազորություններ է ունենալու և վարչապետի առաջադրումն ում կողմից է լինելու։ Այնպես որ, այստեղ որևէ խնդի չկա։ Այո, Սահմանադրության ընդունումից մենք գոհ ենք»։ Լրագրողներից մեկի հարցին,  թե Սերժ Սարգսյանն, ի վերջո, փոխարինելի՞ անձ է մեր երկրում, թե՞ փոխարինելի չէ, ՀՅԴ-ականն ասաց․ «Անփոխարինելի մարդիկ չկան, տասնյակ ու տասնյակ անգամներ ասել եմ, անփոխարինելի մարդիկ չեն լինում ընդահնրապես»։ «Տարիներ առաջ դրաձյալ նման արտահայտություն է եղել, թող փորձեն վերցնել, ինչ ասեմ։ Բնական է, որ այդ ժամանակահատվածում իշխանությունը փողոցում ընկած չի լինելու, յուրաքանչյուր մարմին իր օրինական պարտականություններն է իրականցնելու։ Հետո ի՞նչ գիտեն, թե որ փողոցում է, գուցե գնան այն փողոց, որտեղ ընկած չի լինի, փնտրեն ու չգտնեն»,-խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, որ ապրիլի 9-17 ընկած ժամանակահատվածում իշխանությունը «քցած է լինելու» և կարելի է այն գնալ ու վերցնել, ասաց Վարդանյանը: «Զինված պայքարով և արյունով փոփոխություններ չեն կարող լինել: Ովքեր այս պայքարի կողմնակից են, նրանք լուսանցքում են մնալու»,-հավելեց ՀՅԴ-ական պատգամավորը:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am